Բաժիններ՝

«Մեքենաները վնասվել էին մոտավորապես 300-400 դոլարի շրջանակում, բայց ընդամենը 10 դոլար փոխհատուցեցին»․ Ավտոներկրողների ու  Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հեռակա վեճը շարունակվում է

Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները շարունակում է չփոխհատուցել։ Ավտոներկրողների փոխանցմամբ՝ ընկերությունը 2019թ. օգոստոսից սկսած հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները:

«Մենք աշխատել ենք վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հետ, ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մեքենան գնում, տեղափոխում են Երևան, այն վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը:

Վրացական ընկերությունը շատերին է խաբել։ Իրենք նախապես հավաքել էին ապահովագրական գումարները՝ մինչև մեքենայի ստանալը, ու հետո հրաժարվեցին վերադարձնել։ Օրինակ՝ 4 մեքենա ունեցող կար, ու մեքենաները վնասվել էին մոտավորապես 300-400 դոլարի շրջանակում։ Մեկ մեքենայի համար ընդամենը 10 դոլար փոխհատուցեցին, մնացած երեքի դեպքում հրաժարվեցին փոխանցել։ Ջնջել են նաև մեր անձնական էջերը, որով մտնում և մեր մեքենաների ողջ տվյալները նայում էինք։ Ցանկացած դիլեր ուներ դրանից։ Բայց վերացրել են, խաբել, գցել ու փախչել են,- 168am-ի հետ զրույցում ասացին ավտոներկրողները՝ հավելելով,- Ամեն մեքենայի համար 60-70 դոլար պարտադիր գումար ենք փոխանցել՝  որպես ապահովագրություն, ու իրենք պարտավորվում էին մեքենայի վնասի 100 տոկոսը փոխանցել։ Միգուցե իրենք նաև վերաապահովագրել են ԱՄՆ-ում, դա չենք կարող ասել։ Կարող է՝ և՛ մեզանից, և՛  ամերիկյան ընկերություններից են գումար վերցրել ու խաբելով կրկնակի շահել են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս