Բաժիններ՝

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել Հայաստանին. Պոլսո Հայոց պատրիարքարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի վերադառնալ հայրենիք:

Թուքրիայի ղեկավարը Պոլսո Հայոց պատրիարքի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նաև դեղորայքային աջակցություն հատկացնել Հայաստանին:

Նշվում է նաև, որ Էրդողանը հետաքրքրվել է պատրիարքի որպիսությամբ և հարցրել, թե ինչ կարիքներ ունի հայ համայնքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930