Բաժիններ՝

Երևանում վիրահատել են կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխային

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի են վիրահատել։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը` նշելով, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել երեկ։

«Դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով վիրահատություն իրականացրին՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց։ Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին!»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Մուրադյանը։

Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Mittwoch, 8. April 2020

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս