Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնը։

Լիտվայի Դրուսկինինկայ առողջարանային քաղաքում Հայաստանի հավաքականը եզրափակիչում 2։0 հաշվով հաղթեց Ուկրաինային՝ արժանանալով առաջնության հաղթական գավաթին։

Նշենք, որ Եվրոպայի ֆուտբոլի լրագրողների առաջնությունն անցկացվում է առաջին անգամ։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 11-ին։

Առաջնությանը մասնակցում են 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից, Գերմանիայից և այլն։

Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հավելենք, որ Sputnik Արմենիայի մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը թիմի մարզիչն է, իսկ ինֆոգրաֆիկայի մասնագետ Վահրամ Մկրտչյանը՝ դարպասապահը։

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին այս հաղթանակի առիթով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930