Բաժիններ՝

Շաքարավազի ու կարագի գնանկում ունենք՝ նախորդ տարվա համեմատ. Գեղամ Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց 2020 թվականին արձանագրված գնաճի տվյալները՝ համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

«Օրինակ շաքարավազի 1 կգ-ն այս տարվա փետրվարին եղել է 230 դրամ, ապրիլի 8-ին՝ 255 դրամ, սակայն 2018 թվականի  նույն  ժամանակահատվածում արժեցել է  338 դրամ: Կարագի 1 կգ-ն եղել է 2730 դրամ, ապրիլի 8-ին դարձել է՝ 3790, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում կարագն արժեցել է 4430 դրամ, այսինքն՝ բավականին գնանկում կա: Մենք նայում ենք գների տեմպը և վերցնում ամենաբարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաները, իսկ այս թվերը ցույց են տալիս, որ մրցակցությունը բավականին աճել է»,- ասաց Գևորգյանը:

Նա նաև հավելեց, որ այս տարի գների նվազում  է արձանագրվել նաև բենզինի շուկայում, ինչն ակնհայտ է դառնում հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելով։

«Գների կտրուկ աճի մասին խոսք չկա, սակայն, անկախ ամեն ինչից, մենք գործընթացներ ենք սկսել գրեթե բոլոր շուկաներում: Հավի մսի, ալյուրի, ցորենի և մի շարք այլ շուկաներում գործընթացներ ենք սկսել, և մենք արդեն տեղեկացրել ենք, որ արտակարգ դրության ժամանակ խախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն՝ որպես  ծանրացնող հանգամանք, և անպայման պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս