Մորը ծեծելով սպանելու գործով փորձագետը չէր ներկայացել դատարան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոր սպանության մեջ մեղադրվող տղամարդու գործով պետք է ցուցմունք տար փորձագետ նարկոլոգ ը: Վերջինս, սակայն, չէր ներկայացել դատարան: Դատավոր Դավիթ Հարությունն ասաց, որ փորձագետ նարկոլոգը ծանուցված է եղել դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին, սակայն զանգահարել է դատարանի աշխատակազմին՝ հայտնելով, որ չի պատրաստվում ներկայանալ դատարան՝ պատճառաբանելով, թե ծանուցում պետք է հասցեագրել փորձագիտական կենտրոնի ղեկավարին: Դատավորն այդ պատճառով որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդը նշանակելով մայիսի 13-ին:

Նշենք, որ Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը տղամարդը եղել է խմիչք օգտագործած վիճակում, մայրը ցանկացել է գնալ խանութ, որի ժամանակ տղան պահանջել է իր համար օղի գնել, ինչի առիթով նախատել է նրան՝ անվանելով հարբեցող, ինչի համար էլ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին: Արդյունքում մայրը վայր է ընկել և ընկած վիճակում շարունակել է նախատել որդուն, ով ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել:

Տեսանյութեր

Լրահոս