
Դեռևս մեղադրյալներ չկան

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով վճիռը հրաարակվել է մարտի 24-ին: Վճռի հրապարակման ընթացքում հնչել էին հայհոյանքներ ու անեծքներ: Ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել դատարանի ուղղությամբ: Այս առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 343-րդ հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք): Առաջին ատյանի դատարանի վճռով՝ գործով 6 ամբաստանյալները դատապարտվել են 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կողմերի մի մասը հայտարարել է այն բողոքակելու մտադրության մասին: