Ադրբեջանը դատի է տվել CNN հեռուստաընկերությանը՝ Իսրայելի վերաբերյալ հոդվածի պատճառով

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել ամերիկյան CNN հեռուստաալիքի դեմ՝ հունիսի 5-ին հրապարակված հոդվածի պատճառով որը, Բաքվի պնդմամբ, երկրի դեմ ուղղված «անհիմն և սադրիչ հայտարարություններ» է պարունակում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ամերիկյան լրատվամիջոցն իր հրապարակման մեջ, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը թաքուն կերպով իր էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներն է տեղակայել Ադրբեջանի տարածքում: Ըստ հոդվածի՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային հատվածում գտնվող մի քանի օբյեկտներից, որոնք գտնվում են Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Աղբյուրների պնդմամբ՝ տեղակայված ուժերը ներառել են հատուկջոկատայիններ, որոնողափրկարարական ստորաբաժանումների զինծառայողներ և «Մոսադ»-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ դեռևս նյութի հրապարակումից առաջ պաշտոնապես պատասխանել է CNN-ի հարցմանը և հերքել այդ պնդումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարածքը որևէ երրորդ երկրի կողմից Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական նպատակներով օգտագործելն անթույլատրելի է: Ըստ Բաքվի, չնայած ստացված պաշտոնական հերքմանը, հեռուստաալիքը նյութում «պատշաճ կերպով չի արտացոլել» Բաքվի դիրքորոշումը և հիմնվել է միայն անանուն աղբյուրների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31