![](/banners/BeFunky-design.jpg)
Անառակաբարո գործողություններ՝ 16 տարին չլրացած դստեր նկատմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/anchapahas1.jpg)
Երևանաբնակ 41-ամյա տղամարդը մեղադրվում է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի բնակարաններից մեկում իր ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկեցրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ (ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մաս):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, տղամարդը նախկինում դատապարտված չի եղել: Եթե դատարանն ապացուցված համարի տղամարդու կողմից նշված հանցանքի կատարումը, նա կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: