Վերաքննիչ դատարանը մերժեց Մարո Գուլոյանի գործով բողոքը

ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանը ապրիլի 29-ի իր որոշմամբ մերժել է Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մինասյանը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործով իրականացված քննությունը եղել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ: «Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ևս անտեսեց այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնք ինքնասպանության վարկածը խիստ կասկածելի են դարձնում և, փաստորեն, ապացուցեց այն մտահոգիչ իրականության առկայությունը, որ քրեկան գործի հատորների և իրականացված քննչական գործողությունների քանակն է կարևոր ու համոզիչ, այլ ոչ թե դրանց բովանդակությունը»,- ասում է փաստաբանը:

Լուսանկարը՝ hra.am-ի

Տեսանյութեր

Լրահոս