Աննախադեպ քանակով կոկաին ներկրելու գործը հասավ դատարան. մեղադրվում է Իտալիայի 43-ամյա քաղաքացին
Կոկաին տեսակի թմրամիջոցի աննախադեպ քանակ Հայաստան ներկրելու առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վրչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Իտալիայի քաղաքացի 43-ամյա քաղաքացու: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Դոմենիկյան Հանրապետությունում ստանալով նախապես հատուկ այդ նպատակով պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի՝ 2,936,93 գրամ ընդհանուր քաշով կոկոին տեսակի թմրամիջոցներով ճամպրուկը, Դոմինիկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան է տեղափոխել հիշյալ թմրամիջոցը, որից 1,941.25 գրամը հայտնաբերվել է մաքսատան աշխատակիցների կողմից մաքսային հսկողության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: