Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«ՄՔԴ-ն վերածվել է կեղծ դատարանի, որն իշխանության չարաշահումները քողարկում է միջազգային իրավունքի լեզվի ներքո՝ միաժամանակ խաթարելով արդարադատության սկզբունքները», – գրել է Նեթանյահուն։
Նա ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «վճռական ջանքերը ՄՔԴ-ի անօրինական գործողությունների» դեմ պայքարում, և այն, որ պետքարտուղարը հստակ ասել է, որ «ՄՔԴ-ն ղեկավարող կոռումպացված պաշտոնյաները կբախվեն հետևանքների»։
Օգոստոսի 18-ին Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՄՔԴ-ի ճապոնացի նախագահ Տոմոկո Ականեի և ՄՔԴ-ի սենեգալցի ավագ դատապաշտպան Աբդուլայե Սեյեի նկատմամբ, քանի որ նրանք ուղղակիորեն մասնակցել են ՄՔԴ-ի ջանքերին՝ «հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու այն պաշտոնյաներին, որոնց կառավարությունը չի համաձայնել ՄՔԴ-ի իրավասությանը»։

