«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: 168.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 343-րդ հոդվածով՝ դատարանի նկատմամբ անհարգաից վերաբերմունքը: Մեր հարցին՝ արդյոք քրեական գործում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ, ոստիկանությունից պատասխանեց, որ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով վճիռը հրաարակվել է մարտի 24-ին: Վճռի հրապարակման ընթացքում հնչեցին հայհոյանքներ ու անեծքներ: Ներկաներից մեկը նույնիսկ առարկա նետեց դատարանի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930