Մեղավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար
44-ամյա տղամարդը առաջին ատյանի դատարանի վճռով՝ մեղավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր իր մորեղբոր որդու ավտոմեքենայի սրահում, կնոջ կամքին հակառակ և բռնություն գործադրելով, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել, այն է` 2-3 անգամ ապտակներ հասցնելով պառկեցրել է հետևի նստատեղին, սահմանափակել է նրա շարժումներ կատարելու և դիմադրելու հնարավորությունը, կատարարել է սեռական բնույթի գործողություն: Նրան մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գրծողությունների համար ( ՀՀ քր.օրի 139հոդվածի 1-ին մաս):
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ դատարանը հաստատված է համարել, որ տղամարդը ամուսնացել է կնոջ հետ և ունեցել 3 երեխա։ Ապա ընտանիքով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:
Դատարանն ապացուցված է համարել, որ որոշ ժամանակ անց կինն ամուսնուն հայտնել է, որ ցանկանում է ամուսնալուծվել՝ նշելով, որ մեկ այլ տղամարդ կա իր կյանքում, ում ինքը սիրում է։ Ամուսինները որոշել են դիմում ներկայացնել և ամուսնալուծվել։ Դատարանը հաստատաված է համարել, որ մինչ Հայաստան գնալու նպատակով ավտոբուս նստելը Մոսկվայում տղամարդը երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը, իսկ ճանապարհին շարունակաբար անպատիվ խոսքեր ասել նրա հասցեին։
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ դատարանը հաստատված է համարել՝ Հայաստան գալուց հետո նրանք ամուսանալուծության համար դիմում են ներկայացրել: Ըստ դատարանի՝ մի քանի օր անց տղամարդը կնոջը խնդրել է վերջին անգամ մի 5-10 րոպեով զրուցել հետը, սակայն վերջինս չի համաձայնվել, որոշ ժամանակ անց տամարդը վերադարձել է և սկսել կրկին համոզել կնոջը, որ մեքենայի մեջ զրուցի հետը։
Դատարանը հաստատված է համարել, որ կինը համաձայնել է, ամուսնու հետ նստել նրա վարած ավտոմեքենան, ապա տամարդը կնոջը տարել է ամայի տարածություն, նրան ասել, որ երկու տարբերակ ունի՝ կամ իր կողմից ծեծի է ենթարկվելու կամ էլ՝ ինքն առնանդամը ձեռնաշարժելու է ու սերմնահեղուկը լցնի նրա վրա։
Դատարանը նշել է, որ կինը փորձել է բացել մեքենայի հետևի դուռը, սակայն ամուսինը նրան թույլ չի տվել դա անել, տեղափոխվել է հետևի նստատեղ՝ նրան հրելով և մազերից քաշելով պառկեցրել նստատեղին, ձեռքի ափով 3-4 անգամ ապտակներ հասցրել դեմքին, մի ոտքի ծնկի տակ դրել կնոջ մազերը, իսկ մյուս ոտքով՝ սեղմել վերջինիս կոնքից դեպի նստատեղի հետևի հենակը, և կատարել է բռնի գործողություններ։ Ըստ դատարանի՝ դրանից հետո տղամարդը գրպանից հանել է բջջային հեռախոսը և ձևացրել է, թե իբր նկարում է կնոջը՝ ասելով, որ նկարները տեղադրելու է համացանցում, որպեսզի կինը վարկաբեկվի։
Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ դրանից հետո տղամարդը բացել է մեքենայի դուռը, կնոջը հրել-գցել է դուրս և վերջինիս, վախեցած կատարվածից, վազել է դեպի իր եղբոր տուն, պատահական անցորդից հեռախոս է խնդրել, զանգել եղբորը, սակայն այդ պահին տղամարդը մեքենայով մոտեցել է նրան, ձեռքից վերցրել հեռախոսը, վերադարձրել է տիրոջը և կնոջը նստեցնելով մեքենան, տարել ու իջեցրել է եղբոր շենքի մոտակայքում։ Կարճ ժամանակ անց կինը գնացել է ոստիկանություն և կատարվածի մասին հաղորդում տվել։
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում տղամարդը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր կնոջ հետ հարաբերություն է ունեցել, սակայն ոչ մի տեսակի բռնություն չի գործադրել, հակառակը՝ կատարվել է տուժողի համաձայնությամբ, սակայն դատաքննության ընթացքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և դատարանին խնդրել իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Դատարանի վճռով՝ տղամարդը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքրկվել քրեական վերաքննիչ դատարան: