Ն. Բաղդասարյանի կարծիքով՝ նախաքննական մարմինը ճիշտ չի որոշել տուժող Էմմա Հակոբյանի նստելու վայրը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում հրապարարակվել է Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դրանք կողմերին ծանոթացելու մասին արձանագրությունները: Ն. Բաղդասարյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում Վ. Պետրոսյանին այդպես էլ չեն ծանոթացրել. քրեական գործում չկա նրան փորձաքննությանը ծանոթացնելու մասին արձանագրությունը:
Ն. Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանագամանքի վրա, որ փորձաքննությունը կատարվել է դեպքից վեց օր անց, փորձագետն արձանագրել է՝ Տաթևիկ Հակոբյանը հայտարարել է, որ իրենց մեքենան գտնվել է ճամփեզրին, հետևից իրենց մեքենային է բախվել մի մեքենա, այլ մանրամասներ ինքը չի հիշում:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ նախաքննական մարմինը ճիշտ չի որոշել տուժող Էմմա Հակոբյանի նստելու վայրը, իրենց կարծիքով` նա նստած է եղել նստարանների արանքում՝ դեմքով դեպի ետևի մասը:

Փաստաբանը ներկայացրեց նաև տեսանյութ և դրա սղագրությունը, որտեղ Էմմա Հակոբյանի ընկերուհին, նրա խոսքով, հայտնել է, որ Է. Հակոբյանը նստած է եղել այդ վայրում, դեմքով դեպի երեխաները, այդ պատճառով նա շատ չի վնասվել:

Ն. Բաղդասարյանը միջնորդեց սկավառակը և դրա վերծանումը կցել քրեական գործին:

Կարդացեք նաև

Գործով դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դա ընդամենը քաղաքացու զրույց է, ենթադրությունցներ և բացարձակ անիմաստ է դրանք քրեական գործին կցելը: Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նախ հայտարարեց, որ լրատվամիջոցներն օբյեկտվի չեն լուաբանում քրեական գործը, անընդհատ ցույց են տալիս պաշտպանական կողմին: Կարծիք հայտնելով միջնորդության մասին՝ Ռ. Բալոյանն ասաց, որ ներկայացվածն ընդհանրպես կապ չունի քրեական գործի հետ, առ այսօր «ինչ արվում է, արվում է լրատվամիջոցների համար»: Դատարանը որոշեց ներկայացված փաստաթղթերը կցել քրեական գործին:

Ն. Բաղդասարյանը կասկածի տակ դրեց դեպքի վայրի զննության արձանագրությունում նշված մի քանի հանգամանքներ՝ նշելով, որ չեն արձանագրվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի կողասարքի հետքերը, չի արձանագրվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի պտտվելու հետքը, թափված հեղուկի հետքերը:

Նա նշեց նաև, որ այդ քննչական գործողությանը որպես ընթերակա մասնակցել է անձ, որի մասին, ըստ ոստիկանության, հաշվառման, հաշվառումից հանելու մասին տվյալներ չկան: Ն. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը հարցում է կատարել այն գյուղի գյուղապետին, որտեղ, ըստ արձանագրության՝ բնակվում է այդ մարդը, սակայն գյուղապետը ևս պատասխանել է, որ նման անուն ազգանունով մարդ հաշվառված չէ:

Ըստ Ն. Բաղդասարյանի՝ elections.am կայքի տվյալներով՝ Հայասնատում ընդհանրապես գոյություն չունի նման անձ: Ն. Բաղդասարյանն ասաց, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը չի կարող օգտագործել որպես ապացույց:

Ն. Բաղդասարյանը դատարանին խնդրեց ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրության անթույլատրելի ապացույց լինելու հանգամանքը:
Մեղարող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, միջնորդության քննարկումը պետք է հետաձգվի, իրենց ևս հնարավորություն տրվի ճշտել նշված հանգամանքները:

Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ միջնորդությունը վաղաժամ է և եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի կարողանում գտնել ընթերակային, դա դեռ չի նշանակում, որ տվյալ ընթերական գոյություն չունի և չի մասնակցել քննչական գործողությանը:
Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել:

Նշենք, որ այսօրվա նիստին չեն ներկայացել տուժողներ Հայկ, Էմմա Հակոբյանները, տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը: Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ Հայկ Հակոբյանը զանգահարել է իրեն և խնդրել նիստն անցկացնել առանց իրենց մասնակցության: Դատարանը որոշեց շարունակել գործի քննությունը:

Տեսանյութեր

Լրահոս