Ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել ոչ սովորական պատյանների համար: Այս պատյանը կարող է բացվել, դառնալ դրոն և վեր բարձրանալով՝ անել ոչ սովորական սելֆիներ:
«Ամենաառաջնային բացը, որի հետևանքով կիբերանվտանգության ոլորտում խնդիրներ են առաջանում, միանշանակ, իրազեկման խնդիրն է, որը սկսվում է դպրոցներից, որոնց համար արդեն ունենք մշակված ծրագիր: Նախատեսվում է, որ այն առաջին անգամ կանցկացվի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում, որից հետո ծրագիրը հաջողությամբ մեկնարկելուց հետո կտարածվի նաև այլ դպրոցներում»:
Կրիպտովիրուսները կոդավորում են համակարգչի ֆայլերը, և դրանք ապակոդավորելու համար հակերները գումար են պահանջում: Իսկ փրկագինը գնալով աճում է. 2015թ. ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 50-60 մլն դոլարի մասին է խոսք եղել, 2016թ.-ը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար, և աճը շարունակվում է, որովհետև հակերներն արդեն Օրիֆլեյմի ոճով են աշխատում: Այսինքն՝ այսօր յուրաքանչյուրը կարող է հակերների հետ համագործակցել: Հակերներից վիրուսը վերցնում՝ վարակում ես քո ընկերներին, և փրկագնից տոկոս ես ստանում:
Հեռախոս ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա պաշտպանվածությանը: Շատ կարևոր է իմանալ, թե արդյո՞ք այն կդիմանա երկար ժամանակ, թե՞ մեկ անգամ վայր գցելուց հետո ստիպված կլինեք հրաժարվել դրանից:
Facebook-ում օգտատիրոջն արգելափակելու ֆունկցիան հնարավորություն է տալիս նրան արգելել դիտել ձեր հաշիվը, ավելացնել ընկերների ցանկում, հաղորդագրություններ գրել, մեկնաբանություններ գրել։
Այսօր արդեն դժվար է գտնել մարդու, ով սմարթֆոն չունի։ Ներկայացնում ենք Android-ի 8 գաղտնի գործառույթ, որոնց մասին չգիտի օգտատերերի 90 տոկոսը։
Facebook սոցիալական ցանցում հայտնվել է նոր գործառույթ, դրա օգտատերերը կկարողանան իրենց հաշվային գրառումներ մուտք գործել ֆիզիկական հիշասարքի միջոցով, որն էլեկտրոնային բանալու դեր է կատարում:
«ՎիմպելԿոմի» «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագծի սկզբնական փուլերում Հայաստանից մասնակցում էր 58 թիմ, որոնցից եզրափակիչ էին անցել երեքը՝ Earlyone-ը, Terreva-ն և Certifire-ը:
«Դեպի առաջ» կենտրոնում հիմնված «ԱրՄաթ» խմբակ-լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս լաբորատորիան Գյումրու թվով 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը:
Բրիտանացի գիտնականներն այն կարծիքին են, որ անհանգստության զգացողությունը եւ ընկճախտը կարող են մեծացնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը, տեղեկացնում է BBC-ն:
Facebook ընկերությունը, որը ստիպված էր նորություններն ընտրելիս կողմնապահության, ինչպես նաև անհավաստի և չստուգված տեղեկատության տարածման մեղադրանքներ լսել, հայտարարել է մի շարք փոփոխությոնների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են սույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից քննարկվող առավել կարևոր նորությունները:
Մարսի մակերևույթին գտնվող Opportunity ռովերը լուսանկարել է Դեյմոսին՝ այս մոլորակի երկու արբանյակներից մեկին: Երեք լուսանկարները, որոնցից NASA-ն անիմացիա է կազմել, մատչելի են գործակալության կայքում:
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ կարողացել են առողջ ենթաստամոքսային գեղձ աճեցնել առնետի մարմնում՝ օգտագործելով մկան ցողունային բջիջներ: Այս մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը:
Խոշոր ներդրումային Octopus Ventures ընկերության ներկայացուցիչ միջազգային ներդրող և ձեռնարկատեր Դեբու Պուրկայաստան Լոնդոնից, ով մասնագիտացել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, պատրաստ է Հայաստանում ՏՀՏ ստարտափներ ներդնել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակում է իրականացնել ապրիլյան մարտերից հետո նախաձեռնված «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը:
Հայաստանում այս միջոցառման կազմակերպիչներն էին Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:
Յուրաքանչյուր վայրկյան բրաուզերը հետևում է, թե ինչով եք զբաղված։ Խոսքը միայն կայքի հասցեի մասին չէ, այլ տեղեկություն վարքի մասին, որը հավաքվում է։ Ներկայացնում ենք, թե որտեղ կարելի է գտնել այդ տվյալները։ Առաջին թվային հետքը թողնում եք այն բանից հետո, երբ սեղմում եք բրաուզերի վրա՝ սեանսը սկսվեց որոշակի ժամի աշխարհի որոշակի կետից։ Դա ակնհայտ է և որևէ մեկին չի զարմացնում։
Vimeo տեսահոսթինգի Støj ալիքում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարող էր շրջակա աշխարհը տեսնել հիպոթետիկ արհեստական ինտելեկտը:
E171 միացությունը տիտանի արդյունաբերության հիմնական արգասիքներից մեկն է: Սննդի մեջ այն, որպես կանոն, օգտագործվում է որպես գունազերծիչ: Առավել հաճախ այն կարելի է հանդիպել քաղցրավենիքների մեջ, թխվածքաբլիթներում և ծամոնի մեջ, ինչպես նաև ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում:
Հունվարի 23-ին Samsung-ը ներկայացրել է իր արտադրանքի անվտանգության բարձրացման պլանը: Այսպես, ընկերությունը կատարելագործել է կուտակչային մարտկոցների անվտանգության ստուգման ծրագիրը, բարելավել անվտանգության միջոցները, որոնք կարգավորում են սարքերի յուրաքանչյուր տարրի ստանդարտները, ներառյալ ընդհանուր կառուցվածքը և օգտագործվող նյութերը, ինչպես նաև ծրագրային ապահովումը:
Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդն իր կյանքի 1/3-ը ծախսում է քնելու վրա: Բայց անգամ այս ժամանակը չի հերիքում, որպեսզի լիարժեք հագենանք քնից: Առաջարկում ենք ծանոթանալ 7 Android հավելվածների, որոնք կօգնեն կարգավորել քունը և վերջապես հագենալ քնից:
Գիտնականները կարծում են, որ տարբեր կառույցներ կարող են պայքարել իրենց գործունեության մասին մարդկանց ապատեղեկացնելու փորձերի դեմ՝ ինքնուրույն հրապարակելով ապատեղեկատվություն. բայց ոչ մեծ քանակներով և անհապաղ մերկացմամբ: Գիտնականների կարծիքով՝ դա օգնում է բարձրացնելու ռեցիպիենտների զգոնությունը և նրանց պակաս հակված է դարձնում գայթակղիչ վերնագրերով կեղծ նորությունների նկատմամբ: Այս մեթոդի արդյունավետությունն առայժմ հաստատված է միայն մեկ գիտափորձով:
Instagram-ում կարելի է տարատեսակ լուսանկարներ և տեսանյութեր գտնել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ ցանկության դեպքում կարող եք դրանք հեշտությամբ պահպանել համակարգչում՝ փոքրիկ խորամանկության միջոցով։
Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված է ընկերության կայքում:
Տարեց կանայք, որոնք նվազ շարժուն ապրելակերպ են վարում, կյանքի ութ տարի են կորցնում: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:
«Հաստիքային թղթակիցների համեմատությամբ, Սյաոն տվյալները վերլուծելու եւ տեքստերն ավելի արագ գրելու զգալիորեն ավելի մեծ ունակությամբ է օժտված»,-նշում է պրոֆեսորը: Սակայն, ինչպես հավելել է Վան Սյաոցզյունը, դա չի նշանակում, որ խելացի ռոբոտները մոտ ժամանակներս կկարողանան լիովին փոխարինել լրագրողներին:
Բժիշկները կապ են հայտնաբերել արյան բարձր ճնշման, հատկապես եթե այն ի հայտ է եկել 80 եւ ավելի բարձր տարիքում, եւ 90 տարեկանից հետո տկարամտության հայտնվելու ռիսկի նվազման միջեւ: Իրենց եզրակացություններին գիտնականները եկել են՝ դիտարկելով 559 մարդու, որոնցից յուրաքանչյուրը եղել է 90-ից բարձր տարիքի: Հետազոտության ընթացքում դրա մասնակիցների մոտավորապես 40 տոկոսի մոտ (224 մարդ) ախտորոշվել էր տկարամտություն:
Որոշ մասնագետներ կարծում են, որ ճառագայթումը կարող է քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ ճառագայթումը կարող է նաև շարունակական գլխացավերի, միգրենի, հիպերակտիվության և քնի խանգարման պատճառ դառնալ։
NASA-ն առաջին անգամ հրապարակել է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին:
Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին Լեոնովը հայտնել է իր բլոգում: