Բաժիններ՝

NASA­-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման է Երկրին

ԱՄՆ-­ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն է, եւ իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից: Այս մասին ասված է NASA-ի կայքում զետեղված
հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են գերատեսչությունում, Երկիրը եւ մոլորակը, որն ստացել է OGLE-2016-BLG­-1195Lb անվանումը, հավասարահեռ են իրենց աստղերից, բայց վերջինիս աստղը չափազանց թույլ է, ուստի Երկրի սառցե երկվորյակի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական է:

Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին կօգնի մեր գալակտիկայի այլ մոլորակային համակարգերի ուսումնասիրման գործում, ճշտել են NASA-­ում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս