Բաժիններ՝

Չինական սմարթֆոնների 4 հիմնական խնդիրները և ինչպես խուսափել դրանցից

Չինական հեռախոսները շատերին են դուր գալիս, քանի որ դրանք շատ մատչելի են՝ միևնույն ժամանակ ունենալով բրենդային սմարթֆոնների շատ հատկանիշներ: Սակայն, այս հեռախոսները ևս ունեն մի շարք թերություններ: Ներկայացնում են չինական սմարթֆոնների 4 խնդիրները, որոնք ունեն գրեթե բոլոր մոդելները:

Անպետք հավելվածներ

Չինաստանում շատ միջազգային ծառայություններ չեն աշխատում, այդ իսկ պատճառով սմարթֆոն արտադրող ընկերությունները ստեղծում են իրենց տարբերակները: Բայց այլ երկրներում չինական հեռախոսներն օգտագործողներին այդ տարբերակները անհրաժեշտ չեն, բացի այդ, դրանք հիմնականում չեն աշխատում, կամ՝ աշխատում են շատ վատ:

Կարդացեք նաև

Վատ ծրագրային ապահովումներ

Սմարթֆոնի տեխնիկական մասը լուծելը չինացիների մոտ կարծես թե ստացվում է, սակայն, երբ խոսքը վերաբերում է ծրագրային ապահովումներին, ապա այստեղ չինական արտադրանքը չի գոհացնում:

Չինական հեռախոսները կարող են աշխատել ոչ ավելի լավ, քան Sony-ի որևէ բյուջետային տարբերակ: Բանն այն է, որ Sony-ն կարողանում է օպտիմիզացնել օպերացիոն համակարգը, իսկ, օրինակ՝ Dyadya Lyao Company-ն՝ ոչ:

Վատ որակի տեսախցիկ

Չինական սմարթֆոնների անգամ բյուջետային տարբերակները սովորաբար ունենում են 13 MP հիմնական և 5MP դիմացի տեսախցիկ: Խնդիրը, սակայն, այն է, որ այս տեսախցիկները, միևնույն է, վատ են նկարում:

Գունային և լուսային էֆեկտները ստեղծում են տպավորություն, որ այս սմարթֆոններն ունեն բավականին լավ տեսախցիկ, սակայն վերջնական արդյունքը գոհացնող չէ:

Պատճենահանված դիզայն

Դուք բավականին լավ գնով կարող եք գնել հարմար պարամետրերով սմարթֆոն, սակայն ձեզ կհոգնեցնեն անընդհատ հնչող հարցերը, թե iPhone-ի որ տարբերակն եք դուք օգտագործում: Չինացիները կարողանում են հրաշալի արտատպել հայտնի բրենդերի սմարթֆոնները:

Ի՞նչ անել

Լուծումը մեկն է: Չինական սմարթֆոն գնելուց առաջ շատ կարդացեք կարծիքները և դիտեք սմարթֆոնի հիմնական բնութագրիչների մասին պատմող տեսանյութեր: Եթե չունեք ժամանակ ուսումնասիրելու համար, ապա պետք է գնեք սմարթֆոն A բրենդերից, քանի որ այս դեպքում ձեզ շատ անակնկալներ չեն սպասվում:

Չնայած վերը նշված խնդիրներին՝ կան չինական մի քանի ընկերություններ, որոնք ներկայացնում են բավականին որակյալ արտադրանք: Դրանք են Lenovo, Huawei, Xiaomi, ZTE, Meizu, OnePlus ընկերությունները:

Խուսափեք գնել այնպիսի սմարթֆոններ, որոնց մասին տեղեկություններ դժվարությամբ կգտնեք անգամ համացանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս