Apple-ն իր առաջին նոթբուքը թողարկել է 1989 թվականին:
«Ցանկացած օր կամ ամիս մեզ ավելի է հեռացնում այն արդյունքից, որին մենք ցանկանում ենք հասնել մեր ծրագրերի իրականացման միջոցով»,- նշում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար:
Huawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Google-ի տեխնիկական տնօրեն և հայտնի տեխնոլոգիական ապագայաբան Ռեյ Կուրցվեյլը ելույթ է ունեցել այս տարվա սկզբին՝ կանխատեսումների հերթական չափաբաժնով:
Time ամսագիրն առանձնացրել է 2016 թվականի լավագույն հայտնագործությունները:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի:
3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված է 3D-տպիչով։
Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դիտարկում է երկու ընկերությունների բաժանվելու տարբերակը:
78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
National Geographic-ը հրապարակել է աստղերի դիտման համար աշխարհի լավագույն հինավուրց վայրերի ցանկը, որում ընդգրկել է նաեւ հայկական Քարահունջը:
Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը:
Գիտականորեն ապացուցված է, որ կնոջ ուղեղն ավելի բարդ է կառուցված, քան տղամարդունը, ինչն էլ նշանակում է, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ:
Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է ավելի շուտ հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է աճում երիտա արդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր:
Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հետազոտությունը չպետք է մարդկանց հարկադրի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավականին բարդ է միջատից վարակվելը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն է, որ դա լիցքը պահում է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված տրանսֆեր:
Ամերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն։
Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել այն բանի նկատմամբ, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ կհանվեն օգտատերերի ժապավեններից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի: Ինչպես գրում է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորություններն, ամենայն հավանականությամբ, կարող են տրվել Չինաստանի այն ընկերությանը, որը Facebook-ի գործընկերն է:
HMD Global ընկերությունը պատմել է արդեն 2017 թվականին Nokia բրենդի ներքո սմարթֆոնների պլանավորվող արտադրության մասին: Այս մասին ասված է Nokia’s Capital Markets Day 2016-ի ներդրողների համար միջոցառման պաշտոնական տեղեկագրում:
Իսկ թե որտեղից է առաջանում նմանատիպ «ներքին արգելակումը», հստակ տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ մեծ դեր են կատարում հասարակական հարաբերությունները: Մենք մանկուց լսում ենք՝ «ստելը լավ բան չէ», «ստի համար մենք անպայման կպատժվենք», իսկ մեր ուղեղը, վերջիվերջո, ընդունում է սա՝ որպես կյանքի կանոն, սակայն բոլորս էլ ստիպված ենք լինում կյանքի որոշակի փուլում անցնել այս ամենի վրայով:
«Մեր հիմնական նվաճումն այն է, որ ունենք ձևավորված համակարգ, որն ազդել է տնտեսության զարգացման վրա: Հետաքրքիր է, որ այս համակարգը զարգացել է ներքևից վերև, այն ներքևից է բարձրացել՝ իր հետ բերելով մեր նվաճումները: Ներքևից բարձրացած համակարգերն անկախ են»:
Նոյեմբերի 22-ին Երկիր մոլորակում կգրանցվի 2016-ի ամենահզոր մագնիսային փոթորիկը: Այս մասին հայտարարելեն ՆԱՍԱ-ի մասնագետները՝ հորդորելով եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց ուշադիր լինել և խմել ասպիրինի մեկ հաբ։ Խնդիրն այն է, որ մագնիսային դաշտի փոփոխությունների պատճառով մարդու արյունը խտանում է, ինչն էլ կարող է թթվածնային քաղց առաջացնել:
Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, կենտրոնակայան է բացելու Լոնդոնում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել է ընկերության եվրոպական բաժանմունքի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը:
«Գիտելիքներ նորարարության և զարգացման համար» թեմայի քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև ռուսական Promobot ընկերության հիմնադիր Ալեքսեյ Յուժակովը, ով ներկայացրեց ընկերության գրանցած հաջողությունները և այն, թե ինչպես կարող են ռոբոտներն ինովացիոն հեղափոխություն անել:
«Հայաստանն արդեն կոտրել է մի շարք կարծրատիպեր: Այս կերպ շարունակելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թայվանի նման: Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ և ամբիցիաներ, ինչը հենց հաջողության հասնելու բանալին է»,- նշեց Լյու Յուն Պին:
Ֆորումի ընթացքում եղան շնորհանդեսներ հանրային ձեռներեցության, ՏՏ ոլորտում աշխատողների պահանջարկը լրացնելու նպատակով վերաորակավորման և վերապատրաստման ծրագրի, ազգային մրցունակության ռազմավարության մշակման թեմաներով։ Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի 150-ից ավելի համայնքներում ու քաղաքներում հիմնադրված 162 ինժեներական լաբորատորների մասին ֆիլմով, ներկաները նաև առողջություն մաղթեցին ոլորտի կարկառուն ներկայացուցիչ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին, ով այս օրերին Գերմանիայում բուժում է ստանում։
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է կեղծ նորությունների և, առհասարակ, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին:
Կարո՞ղ է ռոբոտը կատարել ձեր աշխատանքը։ Պատասխանը մեծ մասամբ դրական է։ «Աշխատանքի ապագան» հետազոտությունը կանխատեսում է, որ մինչև 2020թ. Աշխարհի բնակչությունը կկորցնի 5 մլն աշխատատեղ, քանի որ արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները և սոցիալ-տնտեսական այլ գործոններ կվերացնեն մարդ աշխատողների կարիքը։
«Անվտանգության ոլորտի մասնագետները վերջերս Android գործառական համակարգով որոշ սմարթֆոնների վրա հայտնաբերել են ծրագիր, որը հետեւում է օգտատերերին, թե որտեղ են նրանք, ում հետ են խոսում եւ ինչ են գրում տեքստային հաղորդագրություններում»,- նշված է հոդվածում: