Բաժիններ՝

NASA­-ն հրապարակել է Սատուռնի մթնոլորտով «Քասինիի» առաջին թռիչքի տեսագրությունը

«Քասինի» անձնախումբը հրապարակել է Սատուռնի մթնոլորտի վերին շերտերով տիեզերական զոնդի թռիչքի տեսագրությունը՝ օղակների եւ մոլորակի միջեւ տարածվող միջանցք առաջին «սուզման» ժամանակ: Այդ մասին հայտնել է NASA-­ն:

«Այդ նկարահանումները հիանալի են, բայց մենք չենք օգտագործել խցիկի բոլոր հնարավորությունները՝ կիրառելով բավականին պահպանողական համալարումներ: Համանման դիտարկումներ կկատարենք հունիսի 28-ին եւ, ինչպես կարծում
եմ, կստանանք էլ ավելի գեղեցիկ եւ գիտական տեսակետից հետաքրքրական նկարահանումներ»,­ հայտարարել է Էնդրյու Ինգերսոլը Փասադենայի (ԱՄՆ) Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս