Instagram-ի ակտիվ օգտատերերի թիվը ամսվա կտրվածքով հասավ 600 մլն-ի, Snapchat-ը գործարկեց խմբային չաթերը
Հետաքրքիր է, որ կրթական նպատակներով նոութբուքերի օգտագործումը ոչ մի կերպ չի օգնել ուսանողներին. միջին հաշվով նրանց առաջադիմությունը եղել է այնպիսին, ինչպիսին «կոմպյուտերացված» ուսանողների ամբողջ խմբինն էր: Ինչպես կարծում է գիտնականը, ձեռքով դասախոսությունները կոնսպեկտելն, ամենայն հավանականությամբ, ավելի լավ է օգնում մտապահել այն տեղեկատվությունը, որը հաղորդում է դասախոսը, քանի որ ոչ մի բան չի շեղում սովորողներին։
PicsArt ֆոտոխմբագիր հավելվածի միջոցով կարելի է խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարելի է լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում:
Հայկական առաջին խելացի ժամացույցն արժի 95.000 դրամ։
Գերմանացի եւ ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաեւ հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված է Nature Astronomy հանդեսում:
Եթե օգտատերը նորությունը կասկածելի համարի, կարող է յուրաքանչյուր գրառման վերին աջ անկյունում սեղմել համապատասխան կոճակը: Այդ նորությունները կարող են ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք կկատարեն փաստերի ստուգում:
«Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները և Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետևորդները, մեր երկիրը և ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգևորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում»:
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Մեզնից շատերը հաջողությամբ օգտվում են Facebook սոցիալական ցանցից։ Սոցիալական այս ցանցը բազմաթիվ գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։
Ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչև 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում է, գաջեթից կարելի է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի է երկու գույնով. մոխրագույն և սև, գինը 499 դոլար է:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չէ:
«Գաղափարից՝ դեպի շուկա» մրցույթին այս տարի ներկայացվել էին ավելի քան 80 թիմեր: Վենչուրային կոնֆերանսի ժամանակ ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է նաև հետագա ծրագրերի մասին:
Լուսանկարով ցուցադրել են Մարսի վրա գտնվող ամենացուրտ վայրը: «Կարմիր մոլորակի» Հարավային բեւեռի լուսանկարը հրապարակվել է NASA-ի պաշտոնական կայքում:
Ծրագիրն իրականացրել են «Technology and Science Dynamics» (TSD) ընկերությունը և «New Technology Education Fund» (NTEF) բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով ԼՂՀ կառավարության և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ:
Հարյուրավոր տարիներ առաջ այս հարցազրույցը տեղի կունենար գրիչի և թղթի միջոցով՝ նամակների օգնությամբ։ Մտածեք, թե որքան բան էր կորում հաղորդակցության այդ միջոցի օգտագործման արդյունքում։ Կարող էր ծավալվել նշանակալից զրույց, սակայն զգացմունքային բովանդակությունը գրեթե ամբողջությամբ կբացակայեր։ Այսօր մենք հարցազրույցն անցկացնում ենք հեռախոսի միջոցով, ինչի շնորհիվ շատ բան կարող ենք հասկանալ ձայնի, էնտուզիազմի օգնությամբ։ Եթե դեմ առ դեմ հանդիպեինք, առավել շատ բան կարող ենք իմանալ՝ դեմքի արտահայտության, ժեստերի և այլնի օգնությամբ։ Մի պահ պատկերացրեք, որ խոսքում ենք մտքերով, և դուք կարող եք զգալ, թե ինչ է զգում դիմացինը, հասկանալ՝ ինչ է նա ցանկանում ասել։
Գիտե՞ք արդյոք, որ գործոնները, որոնք անուղղակիորեն կապված են ուղեղի հետ, կարող են ուղղակիորեն ազդել այդ օրգանի աշխատանքի վրա։ Ըստ Lifeadvancer.com կայքի, հետազատությունները ցույց են տվել, որ որոշ ամենօրյա սովորություններ, ինչպես, օրինակ, սխալ սնունդ օգտագործելը կամ բավականաչափ չխոսելը, երկարաժամկետ հեռանկարում կարող են ազդել ուղեղի վրա։
«Բժշկական քարտը» լրացնելու դեպքում հեռախոսն արտակարգ իրավիճակի դեպքում կարող է բժշկին անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Անհրաժեշտ է տվյալներ ներմուծել գոնե արյան խմբի, ինչպես նաև՝ այն դեղամիջոցների վերաբերյալ, որոնցից ալերգիա ունեք։
Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարթֆոն։
Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը: Ցանկում տեղ են գտել այն հավելվածները, որոնք ամենաշատն են բեռնվել AppStore-ից, ունեն բարձր վարկանիշ և անվճար են:
Համացանցը մեզ հնարավորություն է տվել անսահման խոսել հարազատների և ընկերների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն։ Ի՞նչ անել, երբ անձը, ում հետ պետք է խոսեք, այդ պահին համացանցին հասանելիություն չունի։
«Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի:
Այս հարցը տասնամյակներ շարունակ քննարկվել է գիտնականների կողմից։ Ամեն դեպքում, եթե ամենը, ինչ ցանկանում ենք, հաճույք ստանալն է, ինչպե՞ս ենք տնային գործերն անում և ավարտում աշխատանքային ծրագիրը։ Առավել կարևոր հարցերից մեկը հետևյալն է. եթե այն ամենը, ինչ մենք ցանկանում եք, հաճույք ստանալն է, ինչո՞ւ է մարդկանց մի մասն իր կյանքի այդքան երկար հատվածը դժբախտ անցկացնում։
Նոր լուսանկարներում արտացոլված է մրրիկ, որը մոլեգնում է Սատուռնի հյուսիսային կիսագնդի մթնոլորտի վերին շերտերում, դրա գծագրությունը վեցանկյան տեսք ունի:
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
Ընկերների ցանկից հեռացրեք նրանց, ովքեր գրառումներ, մեկնաբանություններ չեն անում։ Արդյունքում՝ ձեր գրառումներն ավելի շատ կկարդան։ Ինչպե՞ս. նախ facebook-ը ձեր գրառումները ցուցադրում է միանգամից մի քանի ընկերոջ, իսկ հետագայում, ըստ նրանց ռեակցիայի (լայքեր, մեկնաբանություններ) դատողություններ անում այն մասին, թե որքանով դա հետաքրքիր կլինի մյուսներին։ Եթե ռեակցիա չկա, facebook-ն այն անհետաքրքիր է համարում։
Կազմակերպիչները նշում են, որ շուտով կհայտարարվի նաև երկրորդ ծրագրի մասին՝ ISTC Research Travel Grant-ը: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբերը հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում միքանիշաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:
Մեծ քանակությամբ ընկույզների գործածումը զգալիորեն նվազեցնում է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը. քաղցկեղինը՝ 15 տոկոսով, սրտի հիվանդությանը՝ 30 տոկոսով և մահվան ընդհանուր վտանգինը՝ 22 տոկոսով:
Առաջին տարին չէ, որ Apple ընկերությունը նախատեսում է ինքնակառավարվող մեքենաների թողարկումը: Ընկերության այս նախագիծն ուներ ոչ պաշտոնական անվանում՝ «Titan»: Վերջին օրերին կրկին ակտիվացել են «Titan»-ի մասին խոսակցությունները: Ըստ մասնագետների՝ Apple-ը նախատեսում է ոչ միայն թողարկել առանց վարորդի կառավարվող մեքենա, այլև հեղափոխություն կատարել ավտոմոբիլային ինդուստրիայում:
Twitter-ի ձևաչափը հրաշալի է ինֆորմացիան արագ ստանալու համար: