Բաժիններ՝

Չինացի գիտնականները նոր քվանտային հաշվողական մեքենա են կառուցել

Չինացի գիտնականները կառուցել են նոր քվանտային հաշվողական մեքենա, որը նրանք համարում են աշխարհում իր տեսակի մեջ առաջինը: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Նշվում է, որ չինացի գիտնականների ստեղծած քվանտային հաշվողական մեքենան բազմակի գերազանցում է սովորական համակարգիչներին: Հաղորդվում է, որ քվանտային հաշվողական մեքենայի նախատիպը 10-­ից մինչեւ 100 անգամ ավելի արագ է գործում, քան ընդհանուր նշանակության առաջին էլեկտրոնային թվային հաշվիչը՝ ԷՆԻԱԿ­-ը (ENIAC):

Նաեւ նշվում է, որ ստեղծված հաշվողական մեքենան իր տեսակի մեջ առաջինն է, որը գերազանցում է դասական համակարգիչներին եւ աշխատանքում օգտագործում է ֆոտոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031