Բաժիններ՝

Ապրիլի լավագույն սմարթֆոնները

Ապրիլ ամսին սմարթֆոնների շուկայում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Առանձնացրել ենք ապրիլի լավագույն սմարթֆոնները, որոնք անակնկալ կամ նորույթ էին շուկայում:

Ամսվա հիթը-Xiaomi Mi6

Չինական  Xiaomi ընկերության նոր արտադրանքն արդեն վաճառքում է: Xiaomi Mi6-ի նորույթներից մեկն ականջակալների համար նախատեսված ոչ ստանդարտ միացումն է: Ականջակալները հնարավոր է միացնել  USB Type-C-ի միջոցով:

Սմարթֆոնն ունի բավականին հետաքրքիր պարամետրեր՝ Snapdragon 835 պրոցեսոր, 6 ԳԲ OZU, 12 MP հիմնական և 8 MP դիմացի տեսախցիկ, 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11ac, 2×2 MU-MIMO), NFC, GPS, և  Beidou, USB Type-C:

Կարդացեք նաև

Սմարթֆոնն արդեն իսկ կարելի է պատվիրել չինական խանութներից՝ 360 դոլարով:

Բյուջետային նորություն- Meizu E2

Օրերս ներկայացվեց այս նոր սմարթֆոնը՝ իր Full HD մեծ էկրանով և 2 քարտերի հնարավորությամբ: Սմարթֆոնն աչքի է ընկնում տեսախցիկի լուսային համակարգերով:

Սմարթֆոնն ունի 3 ԳԲ OZU, 13 MP հիմնական և 5 MP դիմացի տեսախցիկ, 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS: Սմարթֆոնն աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով:

Հեռախոսը կարելի է գնել 189 դոլարով:

Huawei Enjoy 7 Plus

Ներկայացվել է նոր Enjoy 7 Plus բյուջետային հեռախոսը, որը, չնայած իր գնին, ունի բավարար պարամետրեր: Շուկայում կարելի է գտնել հեռախոսի երկու տարբերակներ՝ կախված օպերատիվ հիշողությունից:

Սմարթֆոնի պարամետրերն են՝ Snapdragon 435  պրոցեսոր, 3 ԳԲ OZU, 12 MP հիմնական և 8 MP դիմացի տեսախցիկ 4G LTE, Bluetooth 4.1, Wi-Fi (802.11 b/g/n), GPS:

Huawei Enjoy 7 Plus-ը կարելի է գնել 217 դոլարով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս