
Գիտնականները քայլքի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

Հայլենդսի համալսարանի (Նյու Մեքսիկոյի նահանգ, ԱՄՆ) մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ քայլքը նպաստում է մտավոր ունակությունների զարգացմանը: Գիտնականների աշխատանքը ներկայացվել է Չիկագոյում Ամերիկյան ֆիզիկական ընկերության (American Physical Society) ամենամյա համագումարում: Զեկույցից քաղվածքներ են հրապարակված Eurekalert պորտալում։
Նրանք պարզել են, որ քայլքը նպաստում է արյան հոսքին գլխուղեղ եւ, որպես հետեւանք, մարդու հիշողության եւ ճանաչողական ունակությունների բարելավմանը: Այս արդյունքն ավելի քիչ է դրսեւորվում, քան վազքի ժամանակ, բայց զգալիորեն ավելի ուժեղ է արտահայտված, քան հեծանիվ քշելիս: Հետազոտության հեղինակները նման եզրակացությունների են հանգել 12 առողջ երիտասարդների դիտարկման ընթացքում: