Բաժիններ՝

IT ոլորտի ներկայացուցիչներն ապրիլի 28-ին կպայքարեն շախմատային հարթակում

Ապրիլի 28-ին կկայանա Սիներջի «Սիներջի Ինթերնեյշնըլ Սիսթըմզ» ընկերության և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող IT Chess Cup 2017-ի բացումը:

«Մեծապես կարևորելով շախմատի դերը և գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը՝ «Սիներջին» նախաձեռնել է այս մրցաշարի կազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ՏՏ ոլորտում առավել մեծացնել հետաքրքրությունը խաղի նկատմամբ»,- նշել են «Սիներջիում»:

Խաղերը կանցկացվեն ապրիլի 29-ին և 30-ին՝ ժամը 12:00-16:00-ը, Շախմատի ակադեմիայում: Մրցանակաբաշխության և փակման արարողությունը տեղի կունենա մրցաշարի վերջին օրը:

«IT Chess Сup-ը ոչ միայն զուտ շախմատ խաղալու և մրցելու, այլև այսքան շատ խելացի ու զարգացած մարդկանց մեկ հարթակի շուրջ համախմբելու, ջերմ և ընկերական շփում ստեղծելու նախաձեռնություն է։ Նախորդ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մասնակիցներին իսկապես դուր է գալիս այս միջոցառումը։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս կլինեն անակնկալներ բացման, խաղերի և փակման ժամանակ։ Սիրով սպասում ենք բոլոր ՏՏ ընկերությունների թիմերին»,- UITE-ի հետ զրույցում նշել է IT Chess Сup 2017 նախագծի ղեկավար Լիլի Մկրյանը։

ՏՏ ոլորտի ընկերությունների մասնակցությամբ ամենամյա մրցաշարի բացմանը ներկա կլինեն նաև գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս