Բաժիններ՝

iPhone 7-ը սմարթֆոնի ամենավաճառվող մոդելն է աշխարհում

Ամերիկյան Apple կորպորացիայի iPhone 7 սմարթֆոնն ամենավաճառվող մոդելն է դարձել 2017 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին ասված է Strategy Analytics ընկերության ուսումնասիրության մեջ:

«Ըստ մեր գնահատումների, Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 21,5 մլն միավոր, դրանց բաժին է ընկել 2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ամբողջ շուկայի 6 տոկոսը: IPhone 7-ն այսօրվա դրությամբ սմարթֆոնների՝ աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող մոդելն է օգտատիրոջը հարմար դիզայնի եւ մանրածախ լայն ցանցի գրավիչ  համադրության շնորհիվ»,- հայտարարել է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յուխա Վինտերը:

Ավելի մեծ էկրանով եւ ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումները հունվար-մարտ ամիսներին կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին է ընկել առաջին եռամսյակում ամբողջ համաշխարհային շուկայի 5 տոկոսը: «Այսօր Apple-ին են պատկանում աշխարհում առավել մեծ տարածում գտած հինգ սմարթֆոններից երկուսը»,-հավելել է Վինտերը:

Ամենավաճառվող սմարթֆոնների շարքում երրորդ տեղն զբաղեցրել է OPPO չինական արտադրողի ֆլագմանը՝ R9s-ը: Այս մոդելին բաժին է ընկնում առաջին եռամսյակում ամբողջ շուկայի 3 տոկոսը, համաշխարտային մատակարարումները կազմել են 8,9 մլն միավոր:

«OPPO ընկերությունն այնքան էլ հայտնի չէ արեւմտյան շուկայում, բայց նրա բրենդը շատ մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում եւ արագորեն տարածվում է Հնդկաստանում:

R9s-ը ֆլագմանական սարք է 4G-ով, այնպիսի հանգուցային գործառույթներով, ինչպիսիք են երկու SIM-քարտերի միացումը եւ մատնահետքերի պաշտպանությունը»,-ասել է ընկերության տնօրեն Լինդա Սուին:

Strategy Analytics-ի տվյալներով՝ առաջին եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան արտահայտությամբ աճել են 6 տոկոսով եւ հասել 353,3 մլն միավորի: Հունվար-մարտ ամիսներին ամենավաճառվող սմարթֆոնների հնգյակում նաեւ տեղ են գտել Samsung Galaxy J3-ը եւ Samsung Galaxy J5-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս