Սոցիալական ցանցը նախատեսված է աշխատանքային, գործնական շփումների համար:
Սեպտեմբերի վերջին Apple-ը Պեկինի Հայդյանի շրջանի Չժունգուանցուն տեխնոպարկում բացել է իր առաջին գիտահետազոտական կենտրոնը Չինաստանում: Կենտրոնի կանոնադրական կապիտալը կազմել է 14,99 մլն դոլար: Դրանում աշխատելու է 500 մարդ: Կենտրոնում ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կկազմի մոտավորապես 45 մլն դոլար:
Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել է, որ հեռախոսը պայթել է, երբ ինքը փորձում էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ է ստացել:
Amazon ընկերությունը, որը հիմնադրվել է 1994 թվականին ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսի կողմից, համացանցի միջոցով ապրանքների ու ծառայությունների՝ աշխարհում խոշորագույն վաճառողն է: Ընկերության կենտրոնակայանը, որի շրջանառությունը 2015 թվականին կազմել է շուրջ 107 մլրդ դոլար, գտնվում է Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում։
Ընկերությունը նաեւ հորդորել է սպառողներին, որոնք արդեն ձեռք են բերել Galaxy Note 7, չօգտագործել սարքերը եւ անջատել դրանց սնուցումը, քանի դեռ մասնագետները փորձում են հասկանալ խոտանի պատճառները:
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի դասախոս Օլիվեր Հարթը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Բենգթ Հոլմսթրոմը՝ պայմանագրերի տեսություն մշակելու համար:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխարինումը լիովին դադարեցնելու մասին, ինչը կապված է արդեն փոխարինված սարքերի բռնկման դեպքերի հետաքննության հետ:
Հարավային Կորեայում Burger King արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկում:
Որոշումը ընկերությունն ընդունել է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիրները կստանան 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 931 հազար դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար կանցկացվի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։
Հավելվածի ալգորիթմները չեն փոխվել: Մշակումները կրկին կատարում են նեյրոնային ցանցերը, սակայն այս դեպքում ցանցերի կողմից մշակվում է ոչ թե միայն մեկ պատկեր, այլ պատկերների շղթա: Հավելվածի ստեղծագործական թիմից նշում են, որ iPhone 6-ի համար այս գործընթացը կտևի 2 րոպե, iPhone 6s-ի համար՝ 40-50 վայրկյան, իսկ iPhone 7-ում մշակումը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում:
Եթե ցանկանում եք ձեր ընկերների նման արագ գտնել խոսակցությանը համապատասխան Gif-եր, ապա Guggy հավելվածը հենց ձեզ համար է: Այն արագ կարողանում է վերածել ձեր բառերը համապատասխան պատկերների: Բոթը շատ հեշտ է աշխատում: Դուք պետք է ընտրեք հաղորդագրություն, իսկ բոթը կգտնի բովանդակությանը համապատասխան պատկեր: Ձեզ մնում է միայն ուղարկել հաղորդագրությունը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:
Yahoo ինտերնետ-ընկերությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջով գաղտնի սքանավորում էր իր օգտատերերի նամակագրությունը: Yahoo-ն, գաղտնի հրահանգն ստանալուց հետո, ծրագիր է ստեղծել իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծության համար:
Ծառայությունն ստացել է Secret Conversations («Գաղտնի զրույցներ») անվանումը, այն հասանելի է բոլոր 900 մլն օգտարերերին: Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ծածկագրել իրենց հաղորդագրությունները այնպես, որ ոչ ոք չի կարողանա ընթերցել դրանք, բացի երկու զրուցակիցներից, նույնիսկ իրավապահ մարմններն ու հատուկ ծառայությունները:
Sony-ն ցուցադրել է LED լամպերից բաղկացած Brighturf համակարգը, որը հնարավորություն կտա խոտի աճն արագացնել 6 անգամ:
Կորպորացիան 2010 թվականից թողարկում էր Nexus հեռախոսներ՝ համագործակցելով սմարթֆոնների այլ արտադրողների հետ: «Pixel-ն առաջին սմարթֆոնն է, որն ամբողջությամբ ստեղծվել է Google-ի կողմից»,-հայտարարել է Օսթեռլոն:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի ունեցավ հեղինակ Իրինա Դրամբյանի՝ արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը:
Նոր գաջեթները, որոնց դիզայնը մշակվել է անմիջականորեն Google-ի կողմից, կթողարկվի Google բրենդով: Ընկերությունը հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի միջոցառում, որպեսզի ներկայացնի նոր սմարթֆոնները:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին։ Մենք օգտագործում ենք բրաուզերը և քարտեզները, գրում ենք էլեկտրոնային նամակներ, գնումներ կատարում համացանցում։ Այս ամենը դարձել է մեր կյանքի մի մասը։ Ի՞նչ գիտեն մեր մասին համացանցային ընկերությունները, որոնց ծառայություններից մենք օգտվում ենք։ Տեղեկատվության մի մասը ձեզ կզարմացնի։
Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը ներկայանալու հարթակ է ոչ միայն նորաստեղծ ընկերությունների, այլև կայացած նախագծերի համար: Այս տարի «ԴիջիԹեքին» մասնակցում էր նաև լուսանկարների ամենահայտնի խմբագրիչներից մեկը՝ հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը։
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան եւ չինուհի հետազոտող Տու Յույուն պարազիտների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար:
Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
Տեսանյութերի համար նախատեսված հանրահայտ YouTube-ի մասին, թվում է, թե ամեն ինչ պարզ է:
Մեզանից շատերի համար բառերը լսելը շատ հեշտ է: Սակայն մեզ համար բարդ է հասկանալ, թե ինչ նյարդային բարդ գործընթացներ են կատարվում բառի, խոսքի, դրա արտահայտման ընթացքում:
Տեխնիկան այժմ կարող է պատմել՝ ինչպես եք ձեզ զգում, նույնիսկ, եթե դուք լավագույնս փորձում եք թաքցնել դա։ Համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի հետազոտողները ճանապարհ են գտել, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ կերպով որոշել մարդկային զգացմունքները ռադիոալիքների միջոցով։
Հեռախոսները դարձել են անհրաժեշտություն, և սխալ կլինի դրանցից ամբողջովին հրաժարվելու խորհուրդ տալ:
Joomag-ի միջոցով մարդիկ կարող են ստեղծել ամսագիր 0-ից, ամբողջությամբ ինտերակտիվ դարձնել այն, տարածել, ստանալ վիճակագրություն այն մասին, թե որքանով է ամսագիրը հետաքրքրում մարդկանց, և վաճառել այդ ամսագիրը:
«Աշխարհում գոյություն չունի սկանավորող ծրագիր մոբայլ հավելված։ Քանի որ Հայաստանում շախմատը բավականին զարգացած է, դուք կարող եք ուղղակի սկանավորել ծրագիրը, նա կներբեռնի շախմատի տախտակը ձեր հեռախոսի մեջ, և դուք կարող եք անալիզ անել, խաղատախտակը պահպանել ու խաղալ հենց այդ դիրքից սկսած»։
Digitec-Expo2016-ում այս տարի ներկայացված էր միանգամից երկու ստարտափ, որոնք նոր հարթակ են ստեղծում քարփուլի (carpool) համար։ Նախագծերի հեղինակները կարծում են, որ աշխարհում լայն տարածում ունեցող քարփուլի մշակույթը կտարածվի նաև Հայաստանում։ Այս համակարգը միավորում է այն վարորդներին և ուղևորներին, որոնք գնում են նույն ճանապարհով։