
Որոնք են հայկական ստարտափերի հետ կապված հիմնական խնդիրները

«Հայաստանն ունի ներկայանալի հնարավորություններ տեխնոլոգիական ոլորտում առաջընթաց արձանագրելու համար»,- երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտատարեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի փորձագետ Պիեր Պևիչը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը՝ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակներում:
Պիեր Պևիչը Հայաստանում ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների, օտարերկրյա նեդրողների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ ամփոփեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում ապրիլի 26-27-ը անցկացված Startup Ole համաժողովի արդյունքները՝ նշելով, որ իսպանացի և այլ երկրներից Սալամանկա ժամանած մասնագեներից ստացել է դրական գնահատականներ այնտեղ ներկայացված հայկական 10 ստարտափերից:
Միևնույն ժամանակ Պիեր Պևիչը նշեց, որ հայկական ստարտափերի հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են գաղափարները շուկայում իրացնելուն, ստարտափից բիզնես անցում կատարելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությանը: