Բաժիններ՝

40 նոր ծառայություն՝ ծրագրավորում և օտար լեզուներ սովորելու և ինտելեկտը զարգացնելու համար

Ձեռներեցների համար նախատեսված Maqtoob ինֆորմացիոն հարթակի հիմնադիր Քրիստինա Զեթը հրապարակել է կրթական նոր ռեսուրսների ցանկ։

Կրթություն

MasterClass – օնլայն կուրսեր՝ հայտնիների կողմից։ Հայտնի հեղինակների թվում են Սերեն Ուիլյամսը, Քևին Սփեյսին, Վեռներ Հերցոգը և այլք։

FutureLearn – անվճար դասախոսություններ՝ համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններից։ Հավելյալ վճարի դեպքում հնարավոր է ստանալ սերտիֆիկատ և մասնակցել հատուկ դասընթացների։

Curiosity  -  արագ ուսուցման հարթակ, որը շեշտը դնում է բջջային սարքավորումների վրա: Առաջարկում է զանազան դասընթացների տեսանյութեր՝ սկսած սպորտից, վերջացրած՝ մաթեմատիկայով:

WixEd  - հարթակը սովորեցնում է, թե ինչպես գրավել հաճախորդներին, զբաղվել օնայն մարկետինգով և ունենալ հաջողակ բիզնես:

Primer  – Google-ի բջջային ծառայություն է, որը սովորեցնում է մարկետինգ:

Sywork -  օնլայն դասընթացներ նկարիչների և իլյուստրատորների համար:

Startup Patterns  -  նանո-դասեր ստարտափի զարգացման մասին՝ զբաղված ձեռներեցների համար:

Degreed  -  հարթակն առաջարկում է ընտրել դասընթացներ տարբեր աղբյուրներից, իսկ շաբաթվա վերջում ներկայացնում է վիճակագրություն, թե որքան ժամանակ եք դուք ծախսել կրթական նորմերն ուսումնասիրելու համար:

Savvy – ծառայությունն առաջարկում է անհատական դասընթացներ և խորհուրդներ: Այստեղ կարող եք գտնել դասընթացներ սպորտի, երաժշտության, ինքնազարգացման թեմաներով:

The Big Know  - մարկետոլոգների հասարակություն, որոնք օգնում են բրենդներին գտնել հետաքրքիր և օգտակար դասընթացներ լսարանի համար:

Iversity  – այս հարթակում կարող եք գտնել դասախոսություններ էներգետիկայի, մարկետինգի, SMM-ի, դիզայնի մասին, որոնք հասանելի են 8 լեզուներով:

Instructables  -  դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր սիրում են ցանկացած իր պատրաստել սեփական ձեռքերով:

Cudoo – անձնական որակները լավացնելու վճարովի հարթակ:
Ծրագրավորում

lrn  – ծառայություն բջջային սարքավորումներում Javascript-ը ուսումնասիրելու համար:

Envato Tuts+  – վճարովի դասընթացներ ծրագրավորողների համար, որտեղ կարող եք սովորել CSS, HTML, գրաֆիկա և կոլորիստիկա:

Py  - iOS հավելված Python, Java, Swift, HTML & CSS, R, SQL և այլ համակարգեր ուսումնասիրելու համար:

Livecoding.tv  – այս հարթակում կարող եք հետևել, թե ինչպես են ծրագրավորողները ստեղծում պրոդուկտ:

Trinket – ծառայություն Python լեզուն սովորելու համար:

Drupalize.Me – տեսադասընթացներ CMS Drupal-ը ուսումնասիրելու համար:

CheckiO – ծրագրավորողների համար նախատեսված կրթական խաղ՝ Python և
JavaScript լեզուներով:

Pencil Code – ծառայություն՝ ծրագրավորման լեզուների ստեղծարար ուսուցման համար: Կոդերի միջոցով օգտատերերը սովորում են, օրինակ՝ երաժշտություն գրել կամ նկարել:

CloudAcademy – վճարովի ծառայություն ամպային տեխնոլոգիաները սովորելու համար:

CodinGame – ծառայություն, որը թույլ է տալիս սովորել ծրագրավորման լեզուներ՝ խաղերի միջոցով:

Code4Startup – ռեսուրս, որտեղ օգտատերերը կարող են օգնականների միջոցով ստեղծել Tinder, Airbnb, Fiverr և այլն նախագծերի պատճենները:

Swift Playgrounds и Swifty – Swift լեզուն սովորելու ռեսուրս:

Codewars – ծառայություն, որտեղ կգտնեք խաղեր և վարժություններ՝ Python, JavaScript, Ruby, Java և Haskell համակարգերի ուսումնասիրության համար:

Egghead – ռեսուրս վեբ-ծրագրավորման շրջանակները ուսումասիրելու համար:

Simplilearn – մարկետոլոգներ և մենեջերներ պատրաստող ուսումնական կենտրոն, որը պատրաստում է մասնագետներ խոշոր IT կենտրոնների համար: Այստեղ սովորելն արժե 1000 դոլար:

CodeUpStart – ծառայություն, որը օգնում է զարգացնել պրոդուկտը`IT ընկերությունների օրինակով:

Codeplace – ծառայություն՝ Ruby on Rails համակարգը ուսումնասիրելու համար՝ գործող IT պրոդուկտների օրինակով:

CareerFoundry – համակարգ, որում կգտնեք օնլայն դասընթացներ, որոնք թույլ կտան գրանցել առաջխաղացում IT ոլորոտում:

Exercism – ռեսուրս, որը թույլ կտա կատարելագործել developer-ի հմտությունները:

SitePoint Premium – վեբ-ծրագրավորում սովորեցնող հարթակ:

Code-Free Startup – ծառայություն, որը թույլ է տալիս զարգացնել գաղափարը՝ հաջողակ ստարտափների օրինակով:
Օտար լեզուներ

Tinycards – Duolingo-ի ծառայություններից, որը թույլ է տալիս հիշել արտահայտությունները՝ ֆլեշ քարտերի միջոցով:

Lang-8 – ծառայություն, որը թույլ է տալիս սովորել օտար լեզու՝ այդ լեզուն կրողների հետ:

Vocabulary.com – անգլերեն բառերն ու արտահայտությունները հիշելու ադապտացված համակարգ:

Rype – Ֆրանսերեն և իսպաներեն լեզուները արագ սովորելու վճարային հարթակ:
Ինտելեկտը զարգացնող ծառայություններ

Lumosity – մտավոր գործունեությունը զարգացնող հատուկ խաղ:

Elevate – մոբիլ հավելված կոնցենտրացիայի զարգացման, ինչպես նաև ուղեղը մարզելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս