«Աղավնոն ամենափոքր բանն է լինելու նրանից, ինչ սպասվում է մեր երկրին այս իշխանությունների օրոք». Տիգրան Վարդանյան

«Ընդդիմությունը կարող է հիմա մի գումարտակ հավաքել, գնանք և փորձենք պաշտպանել Աղավնոյի, Սուսի, Բերձորի և մեր մյուս համայնքների բնակիչներին, բայց ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեջքի հետևից սպանեց 5000-ից ավել տղու, նույնը սպասվելու է մեզ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով, որ բոլոր ճանապարհները բերում են մի կետի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում:

«Երբ մենք Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք, հավատացած եղեք, որ Հայաստանը ունի շանսեր շատ բան փոխելու: Նույնիսկ այդ փաստաթղթի մեջ կան կետեր, որոնք, հնարավոր է՝ փոխվեն: Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան պաշտպանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Ալիևը նույնիսկ չուզենա Աղավնոն հիմա վերցնել՝ սրանք կտան: Սա է ողջ իրականությունը: Մենք ինչ գործողության էլ գնանք՝ ելքը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում: Մեր խնդիրը Նիկոլն է: Եթե կա Նիկոլ, չկա ապագա, մենք կունենանք ապագա, եթե իշխանությունը բռնազավթած մոլախոտին հեռացնենք»,- նշեց նա:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս գրել էր, թե  մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն: «Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղե’րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»,- գրել էր Մարուքյանը:

Տիգրան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ ըստ Էդմոն Մարուքյանի, եթե ընդդիմությունը հանրությանը չզգուշացներ իշխանության գործողությունների, պահմանավորվածությունների մասին, նման բան կարող է չլինե՞ր, որքանո՞վ է սա տրամաբանական, և ո՞ւմ է փորձում մոլորեցնել Էդմոն Մարուքյանը։

«Ասել՝ հատուկ հանձնարարություններով դեսպան այդ քաղաքական տրանսգենդերին, իր համար վեհ խոսքեր են: Այս մարդը երևի մոռացել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ինքը ԱԺ-ում հայտարարում էր, որ այս իշխանություններն են հանձնել Արցախը, նրանք են միտումնավոր քարտ-բլանշ տվել Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար: Այսինքն՝ եթե իրեն հիմա պաշտոն են տվել, և չասենք՝ ըստ օդում կախված լուրերի՝ որտեղից են իրեն ամեն երեկո ծրարով գումար տալիս, ուրեմն՝ պետք է փոխի՞ սեփական կարծիքը:

Երբ նա հարցնում է՝ տղերք, ձեզ դո՞ւր է գալիս, հարցին հարցով պատասխանեմ՝ մեզ դուր չէր գալիս, երբ իրեն «քաղաքական տրյապկա» կամ «անբարոյականի վաստակ» էին անվանում ԱԺ-ում, որովհետև մեզ համար քաղաքական դաշտը իջեցնել պլինտուսից ցածր մակարդակի ու հետո այդպես ապրել, ճիշտ չէր: Էդմոն Մարուքյանին կարող եմ կոչ անել՝ չխաղալ Նիկոլ Փաշինյանի տգեղ ընկերուհու դերը, այլ ուղղակի կանգնի իր հայրենիքի կողքին, եթե իր մեջ այդքան հայրենասիրություն կամ ինքնության զգացում կա»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նախկին իշխանություններին ատող քաղաքացիներին Տիգրան Վարդանյանը խորհուրդ տվեց՝ ավելի շատ սիրել հայրենիքը, քան ատել Հայաստանի նախկին ղեկավարներին. «Թուրքի համար միևնույն է՝ դուք Սարգսյան Սերժին սիրո՞ւմ եք, թե՞ ոչ, ինքը, այսպես թե այնպես, այս իշխանությունների օրոք հասնելու է նույնիսկ մինչև Երևան, որովհետև սրանք դրա դեմը չեն առնում»:

Նա նշեց, որ Ագարակում անցակետ է տեղադրվել, իսկ իշխանություններն այդ մասին լռել են. «Այսինքն՝ ինչպես Արցախ մտնելիս էին ստուգում, որ դու կարողանաս քո երկրում սուվերեն տարածքի մի համայնքից մտնես մյուսը, նույնն էլ այստեղ է: Սրանք չեն ասում, որ Նոյեմբերյանի մայրուղին են հանձնում, ես հիմա ասում եմ՝ այս տեմպերով հանձնելու ենք Նոյեմբերյանի մայրուղին, որովհետև հիմա կառուցվում է ալտերնատիվ ճանապարհ, որը շրջանցում է Նոյեմբերյանը, իսկ իշխանություններն էլի դրա մասին չեն խոսում, Էդմոն Մարուքյանի նման տգետներն էլ մեզ են մեղադրում: Այսինքն՝ եթե ես հիմա ասում եմ, որ Նոյեմբերյանի մայրուղին հանձնում են, այդ շառլատանը կանգնելու է ասի՝ ընդդիմությունն է մեղավոր, մինչդեռ ընդդիմությունը չունի այն լծակները, որ կարողանա թեկուզ բանակցություններով կանգնեցնել այս հանձնումը: Մենք այսպես հանձնելով գնալու ենք: Այսօրվա դրությամբ Աղավնոն ամենափոքր բանն է լինելու նրանից, ինչ սպասվում է մեր երկրին այս իշխանությունների օրոք, այս գեոպոլիտիկ դասավորվածությամբ»:

168.am-ի տեղեկություններով՝ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ու նրա հետ Աղավնո գնացած պաշտոնյաներն առաջարկել են Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց բնակարանները՝ դրա դիմաց ստանալով 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ: Խանումյանը Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել է՝ եթե ձեր տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա:

Տիգրան Վարդանյանը նկատեց՝ իշխանությունները փորձում են գումարով առնել Աղավնոյի, Բերձորի բնակիչներին, ինչպես իրենք են թուրքին ծախվել՝ որոշակի գումարի դիմաց.

«Շատ հստակ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ոչ բոլորն են իրենց նման ծախու շներ, Հայաստանում ոչ բոլորն են պատրաստ սեփական երկիրն ինչ-որ գումարների դիմաց նվիրել թուրքերին ու ադրբեջանցիներին: Մի բան ավելի քան ակնհայտ է, ես քաղաքական հայտարարություն եմ անում՝ սրանց ճակատին ոչ թե պետք է գրված լինի՝ դուխով, այլ պետք է լինի մեկ փամփուշտի հետքը: Նկատի ունեմ, որ օրենսդրական և սահմանադրական ճանապարհներով իշխանափոխություն Հայաստանում տեղի չի ունենալու: Իշխանափոխություն Հայաստանում տեղի կունենա, երբ հայ ժողովուրդը հասկանա, որ սեփական ուժը միասնականության ու զենքի մեջ է, որովհետև ո՛չ ռուսական, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ամերիկյան նավերը մեր լեռները չեն բարձրանալու ու մեզ համար պայքարեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս