Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում Արցախում ապրող 130.000 հայի. նրանց տանում է ցեղասպանության. Ալեն Ղևոնդյան

Ադրբեջանի կողմից Արցախում օգոստոսի 1-ից սկիզբ առած ռազմականգործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ու մինչ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Արցախի մնացյալ հատվածի ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 4-ի Կառավարության հերթական նիստը բացում էԱրցախումվերջին օրերի լարվածության մասին անդրադարձով ՝ նշելով.

«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ՝մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։

«Սա ապառազմականացում չէ. սա Արցախում ապրող մեր եղբայրներին և քույրերին ցեղասպանելու և դրաննախապատրաստելու գործընթաց է։ Եթե դու հանձնառություն ես վերցնում բանակը լուծարելու, դա նշանակումէ՝ դու Արցախում ապրող 130 հազար մարդու դիտարկում ես որպես ոչնչացմանթիրախ։ Նիկոլ Փաշինյանի հենց միայն այս նախադասությունը հիմք կարող է հանդիսանալ պետական դավաճանության և սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու հանձնառության համար։ Սա ապացույցն է նրա, որ երկու կարծիք չկա. հստակ է մեկ բան՝ այդ մարդը վերցրել է իր վրա պարտավորություն՝ Ադրբեջանին հանձնել ամբողջ Արցախը, և դա անելու է ամեն գնով. ավելին՝ այսօրմենք ունենքմի իրավիճակ, որ հայկական կողմը պայմաններ է ստեղծել, որպեսզի Արցախը հայաթափվի»,- ասաց Ալեն Ղևոնդյանը՝ ընդգծելով, որ մինչև օրս հայկական կողմը բանակի արդիականացմանն ուղղված որևէ քայլ չի արել, ավելին, հրաժարվել է նաև առաջարկներից՝ զինտեխնիկայով թարմացնելու մեր սպառազինությունը։

Կարդացեք նաև

Ղևոնդյանն Արցախը հայաթափելու հայկական կողմի քաղաքականության համատեքստում դիտարկեց Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածության հետևանքով Արցախում իրենց ժամկետային զինծառայությունն իրականացնող զինվորներինհրատապ զորացրելն ու նրանց տեղափոխումը Երևան։

Քաղաքագետը պնդեց՝ սա, ինչպես նաև այլ ակնառու հանգամանքներ,ապացուցում են մեկ բան.

«Հայաստանը պաշտոնապես Արցախն ու Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների հանձնում է Ադրբեջանին»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս