«Սրանք հայերեն խոսող թուրքեր են. դավաճանի դեմն առնել է պետք համապատասխան պատժով». Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի համոզմամբ՝ 44-օրյա արցախյան պայմանավորված պարտվողական պատերազմը դեռ ամենը չէր.

Արցախի ճակատագիրը դեռ դրանով չի վճռվել, և ՀՀ իշխանությունը դեռ անելիքներ ունի այդ ճակատագրի վճռման ուղղությամբ։

Ըստ Իշխանյանի՝ ՀՀ ներկա իշխանությունը լծված է այն նույն գործին, ինչի մասին հայտարարություններ էր հնչեցնում 2008 թվականին «Ղարաբաղցիներին հետ ուղարկենք Ղարաբաղ» ձևակերպումներով՝ իրեն համարելով այդ ժամանակաշրջանի ընդդիմությունը, իսկ հիմա դա իրականություն է դարձնում՝ ներդրված իշխանություն դառնալու հանգամանքով պայմանավորված։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով արցախաադրբեջանական շփման գծում օգոստոսի 1-ից տիրող էսկալացիային զուգահեռ՝ Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մասին, Իշխանյանը նաև ընդգծեց.

Կարդացեք նաև

«Հայաստանում ներդրված է թուրքական շահը սպասարկող իշխանություն. թուրքական աշխարհի միավորման համար փորձեցին Հայաստանը 30 տարի բլոկադայի մեջ պահել, տեսան՝ չի ստացվում, 2018 թվականին այդ նպատակով ներդրեցին մեր երկրում իրենց գործակալներին, որոնց գործունեության արդյունքն էլ տեսանք»,- ասաց Իշխանյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի դեմ աշխատել են այնպիսի երկրներ, որոնցում զարգացած է հասարակագիտությունը, և որոնք շատ լավ գիտեն, թե ինչպե՞ս պետք է կառավարել հասարակությանը, ուստի դա է նաև պատճառը, որ «Արցախի մեծ մասը հանձնած իշխանությունը, կամ, որ ավելի ճիշտ է՝ դավաճան իշխանությունը, շարունակում է պաշտոնավարել»։

«Եթե 10 տարի առաջ Թուրքիան թուրք ոստիկանների և քրդերի միջոցով էր հայաթափում իրականացնում, հիմա նույնն անում է հայերի ձեռքով, ինչը բարդացնում է բոլորիս վիճակն այն առումով, որ նրանք հայերեն են խոսում, մենք չենք կարողանում նրանց հեշտությամբ նույնականացնել։ Բայց այդ մարդիկ հայերեն խոսող թուրք են, ուստի այս վիճակից դուրս կգանք այն դեպքում, երբ հայ ժողովուրդը մինչև վերջ ընկալի և հասկանա, որ տեղի է ունեցել դավաճանություն, որ դա անշրջելի է, ուստի պետք է դավաճանի դեմն առնել համապատասխան պատժով։ Չեմ հասկանում, թե ինչու է հայ ժողովուրդը չափից շատ հանդուրժող. այնքան հանդուրժող, որ իր դավաճանները հանգիստ կարողանում են փողոցում քայլել»,- ասաց Իշխանյանը։

Նրա փոխանցմամբ՝ որպես ազգ ձևավորված Ադրբեջանն իր պետականության հիմքում դրել է հայատյացությունը, հետևաբար՝ ամենատարրական բնազդների հետ խնդիրներ ունեցող մարդ  պետք է համարել այն արևմտամետներին, որոնք օրնիբուն քարոզում են հայ-ադրբեջականական բարեկամություն և խաղաղություն, և դա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն առ այսօր խոսում է քարտեզների մասին, որոնցում չկա հայկական Սյունիք և Սևանա լիճ։

Ռեժիսորի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ է՝ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում վերացնելու նպատակով ամբողջ օրն Արևմուտքի քարոզով զբաղվողները գիտակցված տանում են հայերի բնաջնջման քաղաքականություն, ինչին միանում է նաև Փաշինյանը՝ խոսելով Արցախի պաշտպանության բանակի ապառազմականացման մասին։

«Թուրքիան ասում է, որ պետք է Հայաստանի բանակը զորացրել ու Հայաստանը գրավել խաղաղության միջոցով, ուստի Նիկոլ Փաշինյանի՝ ապառազմականացման մասին հայտարարությունը հենց այդ համատեքստում է և կարող է նրան ռազմական տրիբունալի առջև կանգնեցնելու հիմք դառնալ»,- ասաց Իշխանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս