Թուրքիան 2-րդ տեղում է շենգենյան վիզայի դիմումների քանակով

Եվրոպական Միության (ԵՄ) հանձնաժողովը հրապարակել է շենգենյան վիզաների 2025-ի վիճակագրությունը։ շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզայի դիմումների թիվը հասել է 11 մլն 934.106-ի, իսկ մերժման մակարդակը կազմել է 14.8 տոկոս։ շենգենյան վիզայի համար ամենաշատ դիմումներ ներկայացրել է Չինաստանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԵՄ-ի տվյալներով կիսվել է նաև «Թուրքական տուրիստական ​​գործակալությունների ասոցիացիան» (TURSAB) ու նշել, որ Թուրքիան 1 մլն 268.376 դիմումով, դարձել է Չինաստանից հետո երկրորդ երկիրը, որտեղ շենգենյան վիզայի համար ամենաշատ դիմումներ են ներկայացվել, իսկ մերժումների մակարդակը կազմել է 14.6 տոկոս։

«TÜRSAB»-ի նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան նշել է, 2025-ին Թուրքիայից Շենգենյան գոտի վիզայի նշանակումների թիվն աճել է 8 տոկոսով, բայց դրա հետ մեկտեղ նվազել է Իտալիա և Ֆրանսիա դիմումների թիվը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031