Աջափնյակ վարչական շրջանում սահմանափակվելու է երթևեկությունը
Երևանում հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1 ժամը 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ սահմանափակվելու է երթևեկությունը Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում:



