
ԱԺ-ի արձակումը ամենալավ լուծումը կարող է լինել. մամուլ

«Քաղաքագետ Լևոն Շիրինյանը երեկ անդրադառնալով անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին` ասաց, որ այսօր Աժ-ի արձակումը ամենալավ լուծումը կարող է լինել. «Մեր Ազգային ժողովն այսօր չի արտացոլում սոցիալ-դասակարգային, մասնագիտական խմբերի շահերը։ Սա խորհրդարանը ու երկիրը դարձնում է ոչ հավասարակշռված։ Այսպիսի հասարակությունները միշտ պայթյունավտանգ են՝ կա՛մ կարող են գնալ ցնցումների, կա՛մ արտագաղթի»:
Քաղաքագետը, անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ լուծումը կարող է լինել երկխոսությունը, բանակցությունները. «Քցելը, խաբելը հայերի պրակտիկան չէ, եթե մեր պատմությունը նայենք»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: