![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդան Սեդրակյանին ԱԱԾ-ն չի հարցաքննել. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Vardan-Sedrakyan01.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռևս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ինչո՞ւ Ձեզ չեն կանչում հարցաքննության: «Դա դարձել է հայոց հարցը,-«Ժողովուրդի» հարցին ի պատասխան՝ վրդովվեց թեկնածուն ու հավելեց,- եթե կանչած լինեին, հաղորդագրություն կտարածեին: Իհարկե չեն կանչել: Ինչի՞ համար կանչեն»:
Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո՝ փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաև միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել:
Երեկ Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կարելի է ասել, որ իշխանությունների սցենարը տապալվել է: «Ոչ մի բան չի կարելի արձանագրել, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա»: