Բաժիններ՝

«Կինոշնիկ բանդայի» դիրիժորը ոստիկանությունն է. մամուլ

«Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 26-ին Արտաշատում՝ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքում սադրանք հրահրած երիտասարդներին ղեկավարող անձը, ով ներկայացել էր «բիզնեսմեն Աշոտ Գալստյան», իրականում ոտիկանության մայոր Կ. Գրիգորյանն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր ձեռքի տակ է հայտնվել՝ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարի, տարօրինակ զուգադիպությամբ, հենց միջադեպի օրվա թողարկումը, որտեղ Գրիգորյանը մայորի համազգեստով պատմում է ոմն Կյաժի և էդգարի կատարած՝ մալուխների գողության և նրանց ինքնախոստովանական ցուցմունքի մասին։

Ամբողջ հանրահավաքի ընթացքում՝ ժեստերով, մոտակա և հեռակա ձևով՝ «բիզնեսմեն Աշոտը» ղեկավարել էր ժողովրդի շարքեր մտած սևազգեստ կեղծ օպերատորներին, որոնցից երկուսը միջադեպ են հրահրել, ինչի արդյունքում էլ նույն Գրիգորյանի վերադասը ցանկացել էր բերման ենթարկել «ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին։

Փաստորեն, «կինոշնիկ բանդայի» դիրիժորը ոստիկանությունն է։ Ինչը և պետք էր ապացուցել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս