
ՀՀԿ-ական պատգամավորուհին խորհրդարանում քայլող «ժուչոկ» էր աշխատում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկը երեկ խորհրդարանում քայլող «ժուչոկ» էր աշխատում:
Երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսելիս է եղել, և միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ…», այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը, լսելով դա, ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան վերև ուղարկել, իսկ ինքը գաղտագողի մոտեցել և ականջը դեմ է տվել Փոստանջյանի դռանը:
2-3 րոպե անց Փոստանջյանն անսպասելի դուրս է եկել սենյակից ու շեմին բախվել սույն պատգամավորին, որը ձևացրել է, թե իբր իր մոտ էր գալիս»: