
«Նոր ռանգով» կառավարության կազմը. մամուլ

«Կառավարության ներկայացուցիչները ընտրություններից հետո քանիցս հայտարարել են, որ նոր կառավարությունը նոր դեմք է ունենալու: «Տեսնո՞ւմ է իրեն «նոր դեմքով» կառավարության կազմում» հարցից էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ խուսանավել է՝ ասելով, որ դա կառավարության և թիմի որոշելիքն է: Իսկ ինքը լա՞վ է աշխատել ընտրություններին: «Կարծում եմ՝ դրա գնահատականն էլ պետք է կուսակցությունը տա»,- ասել է նա:
Փոխարենը նոր ռանգով կառավարության մեջ իրեն տեսնելու հարցից սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսելով հարցը, խոժոռվել է և առանց պատասխանելու շտապել ԱԺ նիստերի դահլիճ»- գրում է «Հրապարակ» օրաթերթը: