«Ուշագրավն այն է, որ Գիզիրյանը հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում Շիրակի մարզի երեք քաղաքներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել»:
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀՇ արտահերթ համագումարը:
«Առաջարկում եմ «Ֆեյսբուքում» բացել «Մի նկարի, թե չէ՝ գլուխդ կջարդեմ» խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը»:
«Գրավոր գրեք Ձեր հարցերը՝ պատասխանեմ, սենց մի քիչ ոնց որ չափի մեջ չի. դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս»:
«Իմ կարծիքով՝ Րաֆֆին էլ մի սարի լալա չէ, բայց մարդն ընտրվել է օբյեկտիվորեն: Ի դեպ, ես միշտ հարցազրույցներում ասել եմ՝ ով ուզում է լինի, բացի Սերժ Սարգսյանից»:
«Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել՝ իշխանափոխություն տեղի չէր ունեցել»:
«Սերժ Սարգսյան – Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները»:
«Ես բազմիցս կրկնել եմ, որ մենք ցանկացած քաղաքական ուժի հետ կարող ենք և՛ բանակցել, և՛ համաձայնություններ ունենալ, որովհետև մեր խնդիրն այլ է՝ համեմատած մյուսների խնդիրների հետ»։
«Գասպարին նաև ասաց, որ իր քաղաքական հայացքները չեն փոխվել, և ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն չի տվել, բայց փաստ է, որ կեղծվել են ընտրությունները»:
«Տեսակետ կա, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը ևս Ղուկասյանի սրտով է եղել»:
«Պարզվում է՝ Գյումրին ընտրությունների արդյունքների և քվեաթերթիկների անվավերության առումով ամենաէկզոտիկ քաղաքն է եղել»:
«Մինչ մայրաքաղաք Երևանում ՀՀ նախագահի վիճահարույց ընտրություններից հետո որոշում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կամ քաղաքական ինչ կարգավիճակ ունենա, հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերի վրա կրակոցներ է արձակում»:
«Հանրությանը, առավելևս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք կռահելու համար, թե ինչ կարող էր աոաջարկել Սերժ Սարգսյանը նրան»։
«ՀՀԿ-ականներին ես կոչ եմ անում խոսել փաստերով, ինչպես իրենք են սիրում մեզ հորդորել»:
«Կրասնոդարի երկրամասի դատարանը քննելու է երեք տղամարդկանց դեմ քրեական գործ, որոնք, քննության տվյալներով, 2011թ. Նովոռոսիյսկում փորձել են սպանել քրեական հեղինակության»։
«Պարզվեց՝ հերթական անգամ «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, արտերկրում է, այդ իսկ պատճառով ես տեղեկատվություն չունեմ՝ շնորհավորելո՞ւ է, թե՞ ոչ»:
«Որպես մարդ, որն իր ողջ կյանքը գործ ունի տեքստերի հետ և առնվազն 18 տարի զբաղված է դրանց խմբազրմամբ, պիտի արձանագրեմ՝ Րաֆֆի տեքստերը, ելույթները և մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կաոուցվածք, պարզ չէր՝ որտեղից է այն սկսվում և ինչի է հանգեցնում»:
«Աղաբաբյան Աշոտ լինելով, ես իմ կարծիքն ունեմ, որ իմ նախագահը պիտի կարողանա իրա չուզողների կողքը լինի, մենակ մի պատճառով, որովհետև, ոչ թե իրան չեն ուզել, այլ նորություն են ուզել, ու ես կուզեի, որ երկրի նախագահը էդ նորությունով կշտացնի իր ժողովրդին»:
«Պատգամավորական մանդատը երբ որ վայր դրեցի, ասացի, որ ԱԺ-ի փոխարեն գերադասում եմ լինել հրապարակում` ժողովրդի հետ: Ժողովուրդն էստեղ է, ես ժողովրդի հետ եմ: Համ էլ` էս իմ հրապարակն է»:
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա հունվարի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Ըստ այդմ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը ընդհուպ մոտեցել է «երկնիշի» և կազմել 9.1 տոկոս»։
«Այս ցանկը մեկ ուշագրավ առանձնահատկություն ունի, բացի Սաակաշվիլիից, մյուսները համարվում են ոչ ժողովրդավար առաջնորդ, ավելին՝ նրանցից ոմանք բռնապետի համբավ ունեն միջազգային ասպարեզում»։
«Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան»:
«Գ. Խաչատրյանը հավաստիացրեց, թե մաքսայինում ոչ մի դաշտի համար սահմանափակումներ չկան՝ բացի կառավարության սահմանած որոշումներից»։
«Ժամուկես տևած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլև բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները»:
«Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեաթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը և հակառակը։ Ընտրատեղամասում բարձր հնչել է՝ «Սերժ, բարև»»:
«Թեև Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են»:
«Ձեր ներկայությամբ չենք պատժի, որովհետև ձեր համար շատ կլնի: Դուք ձեր չափի մեջ չեք: Դուք ձեզ էդքան լկտի չպահեք, ամեն ինչ կանենք»:
«Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ և, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում»:
«Նախևառաջ արժե, որ բոլորս իտստովանենք. այն, ինչ տեղի ունեցավ, անակնկալ էր: Ոչ մեկս չէր կարող կանխատեսել, որ այս «լազաթ» հռչակված ընտրարշավի արդյունքում Սերժ Սարգսյանը ոչ թե պարզապես կպարտվի, այլ կխայտառակվի»։
«Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝69,4 տոկոս։ Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր hարվածին» ու սրտի կաթված ստացել»։