Բաժիններ՝

Ո՞վ է Արմավիրում զինվորներին հրահանգել քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, իշխանության շրջանակներում փնտրում են ՀՀԿ նախագահական ընտրություններում նախընտրական շտաբի այն պատասխանատուին, ով հրահանգել է Արմավիրի մարգի թիվ 21 ընտիատարածքի 21/8, 21/5, 21/9, 21/10, 21/15, 21/16 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող զինվորներին՝ ձայն տալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։

Թիվ 21/5 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանը ստացել է 502, Ս. Աարգսյանը՝ 334 ձայն, 21/08 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանը` 518, Ս. Սարգսյանը՝ 222 ձայն, 21/9 ընտրատեղամասում Ս. Սարգսյանը ստացել է 515 ձայն, «Ժառանգության» առաջնորդը՝ 440, 21/10 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանը ստացել է 559, իսկ գործող նախագահը՝ 334 ձայն, 21/15 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանը ստացել է 479, իսկ Ս. Սարգսյանը՝ 335 ձայն, 21/16 ընտրատեղամասում Ր. Հովհաննիսյանը ստացել է 289, Ս. Սարգսյանը՝ 192 ձայն։ Ստացվում է, որ Արմավիրի մարզի այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ իրավունք ունեին քվեարկել զինվորները հիմնականում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ուշագրավ է, որ ընդդիմության թեկնածուի հաղթանակն այս ընտրատարածքներում հնարավոր է եղել ապահովել հենց զինվոիների քվեների հաշվին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս