Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի որդին` ԲՀԿ համամասնական ցուցակո՞ւմ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները՝ իրենք այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու ընդդիմադիր նոր բևեռի ձևավորման գործընթացը, այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաև՝ իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները։

Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Մասնակցության ֆորմատը նույնպես կախված է վերը նշված գործընթացներից։

Ընդ որում, ԲՀԿ-ականները հաստատեցին օրերս իրենց նեղ «կռուգում» շրջանառվող տեսակետը, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728