Բաժիններ՝

ՀՀԿ-ի ներսում լուրջ կոալիցիա է ձևավորվել Տարոն Մարգարյանի դեմ. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդեպ, ու կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձևավորվել»,- Գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Բանն այն է, որ Տ. Մարգարյանին առաջիկայում ևս քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու մի քանի հին ՀՀԿ-ական: Իսկ կուսակցության ներսում շատերը, այդ թվում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, աշխատել են ամեն գնով դեմ գնալ այդ որոշմանը:

Մարգարյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորվել է շատերի նկատմամբ նրա կողմից ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հերքեց այս լուրերը. «Որոշում կայացնողը ՀՀԿ ԳՄ-ն է, և բոլորն էլ կողմ են քվեարկել այդ հարցում»:

Նկատենք, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի գնալ կտրուկ քայլերի ու պաշտոնանկ անելով՝ զոհաբերել որևէ մեկին, ապա այսքանից հետո ամենահարմար թեկնածուն մնում է վարչապետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս