Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին. մամուլ

«ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում, որին մասնակցել են խորհրդի մոտ 150 անդամները, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավորները, «Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել ընտրությունների արդյունքները՝ դրանք գնահատելով նորմալ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին՝ ասելով, թե ի տարբերություն նախորդ անգամվա՝ մարդկանց մեջ դժգոհություն կա, բայց ատելություն չկա։

Նա ընդգծել է, որ ժողովրդի մեջ դժգոհությունը պահպանվում է։ Ուշագրավ է՝ մեր ունեցած տեղեկություններով` հրաժարականների մասին Սերժ Սարգսյանը չի խոսել։ Չի քննարկվել նաև ընդդիմության հետ բանակցությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031