Պատգամավորը Գալուստ Սահակյանի տիկնոջը հրավիրել է Դուբայ՝ իր հաշվին
«ՉԻ» տեղեկությունններով՝ Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։
Ընդ որում, կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը։
Ռուզան Մուրադյանն ԱԺ-ում այս ընթացքում ակտիվությամբ աչքի չի ընել, և, բնականաբար, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար այս անուն-ազգանունը ոչինչ չի ասում։
Ավելի մանրամասն կարդացեք «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում