«Ռուսաստանը իսկապես մեր երկրների առաջ դրել է որոշակի պահանջներ». Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան. «ՀԺ»

«Չի կարելի հետ պտտել հասարակության զարգացման օրենքները, վերադառնալ նախկին ԽՍՀՄ-ի տարբերակին՝ այն հակազդելով Արևմուտքին, քանի որ Ռուսաստանին չեն բավարարի իր ունեցած տնտեսական և տեխնոլոգիական ռեսուրսները»։ ՈԴ-ի կողմից ՄՄ-ն ընդլայնելու նպատակով Հայաստանի և Ուկրաինայի վրա բանեցրած ճնշումներին անդրադառնալով՝ երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն։

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանի և Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելով միայն դանդաղեցրել է այդ երկրների՝ դեպի Եվրոպա տանող ընթացքը։ «Ցավոք, մենք կրկին ձեզ հետ միասին հայտնվում ենք, այսպես կոչված, «մոխրագույն գոտում», չնայած, որ եվրաինտեզրումը մեր երկրներին կարող էր տալ անհրաժեշտ տնտեսական զարգացման դինամիկա և սոցիալական զարգացման հեռանկարներ»։

Իսկ հարցին՝ չե՞ք կարծում, որ Հայաստանը և Ուկրաինան Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտան և այդ կերպ ժամանակի ընթացքում ՌԴ -ից ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվեն, որի արդյունքում նրանց եվրաինտեգրման գործընթացն էլ ավելի կդժվարանա, Բոժկոն պատասխանել է.

«Ռուսաստանը իսկապես մեր երկրների առաջ դրել է որոշակի պահանջներ։ Այստեղ պետք է միայն ենթադրել, որ դա կամ եղել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ Հայաստանի հետ կապված, կամ էլ գազային թակարդ, մեծ պարտքերի վերադարձ՝ Ուկրաինայի հետ կապված։ Բայց կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ սա ընդամենը մեզ համար ցավալի ընդմիջում է դեպի Եվրոպայի աշխարհաքաղաքական տարածք մեր ճանապարհին։ Չի բացառվում, որ սրա մեղավորը ոչ միայն Ռասաստանի համառությունն է, այլ նաև եվրոպական դիվանագիտության որոշ բացթողումները, նրանց կողմից ռուսական կողմի նման ճնշման թերագնահատումը, որի վկաները մենք եղանք վերջին շրջանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս