Դիլիջանի սպանությունները տեղի են ունեցել ոստիկանների ներկայությամբ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից զոհվեցին Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդիները։ Լրատվությունն այն ժամանակ սահմանափակվեց այսքանով, ոստիկանությունն էլ առանձնապես չբացեց դեպքի մանրամասները։ Օրերս, սակայն, «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի և բազմաթիվ այլ ոստիկանների մասնակցությամբ ռազբորկայի ժամանակ և նրանց ներկայությամբ։ Ոստիկանության պետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից։ Նախօրեից «ՀԺ»-ի թղթակիցը փորձում էր ճշտել սույն տեղեկությունները։ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել էր այդ լուրերը, իսկ ՀՀ ոստիկանությունից նախօրեին հայտնել էին միայն, որ այդ գործով մի հոգի գտնվում է հետախուզման մեջ («ՀԺ»-ի տեղեկություններով, հետախուզվողը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին է)։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի հետ, ով նույնպես հերքում էր ամեն ինչ և չգիտեր, թե որտեղ է իր որդին: Երեկ ստիպված «ՀԺ»-ն արդեն երկրորդ հարցումն ուղղել ոստիկանությանը՝ դեպքի մանրամասները և ոստիկանների մասնակցությունը ճշտելու նպատակով։ Ոստիկանությունը «ՀԺ»-ի հարցմանը պատասխանել է, սակայն յուրովի միջնորդավորված։ Հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է հայտնվել, որ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը. Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, քրեական և քննչական վարչության պետերը։ Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ։Նշված ոստիկաններին պաշտոնանկ անելով՝ Գասպարյանը նաև նրանց կազատի պատասխանատվությունից։ Սա ոստիկանության վովայավարի բարեփոխման հերթական դրսևորումն է։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս