«Գեյ բառը Գոմորից է բխում… եկեղեցու մեջ կխփեմ երկու հայ տղամարդու ամուսնացնող հայ քահանային»
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հարզրազրույցից ներկայացնում ենք հատվածներ։
-Պարոն Ղուկասյան Ձեր քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքագրումը, ավելին՝ շուրջ 100 օբյեկտ չեն հայտնաբերվում։ Ի՞նչ գույքի մասին է խոսքը, սրանք Ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակների՞ց եկած խնդիրներ են։
– Ես չգիտեմ՝ ով ինչ է ման գալիս, ով ինչ է ուզում գտնել։ Երբ մենք եկանք, մեկ փաստաթուղթ չենք ունեցել և ստեղծել ենք մի հսկայական բազա՝ շատ նորմալ վիճակում։ Մեկ տարի է՝ գույքագրում են անում, և չգիտեմ՝ ինչ են ման գալիս, ուղղակի պետք է աշխատելու ձև սովորեն, փնտրեն, գտնեն, բոլորն էլ իրենց տեղում են։ Բացի այդ, արխիվների փաստաթղթերը չայրեն, թողնեն մնա տեղը, և ամեն ինչ կերևա. մենք հսկայական արխիվ ենք թողել։ Հետո պետք է մասնագետներին չկրճատեն, երբ կրճատում են, չեն հասկանում՝ ինչ են անում։
– …Պարոն Ղուկասյան, նշեցիք, որ Դուք քաղաքականությամբ չեք ուզում զբաղվել և չեք ուզում կուսակցական լինել, բայց շատերը հենց կուսակցության միջոցով են առաջ գնում։
– Թող գնան այդպես էլ ապրեն, աշխատեն, ես քաղաքականություն չեմ ուզում վերադառնալ, ինձ պետք չէ, չեմ սիրում քաղաքականությունը, ես ավելի հետաքրքիր ձևով եմ իմ օրերն ապրում, հիմա հավիտենականության մասին ավելի շատ եմ մտածում, քան կարիերայի և պաշտոնի։
-…Փաստորեն, Դուք կողմնակիի՞ց եք, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնա։
– Միանշանակ ես կողմնակից եմ ՄՄ անդամագրվելուն, և կողմնակից եմ ոչ միայն ՄՄ-ին, այլ նաև ԵՄ-ին, ԱՄՆ-ին, մենք պետք է հարաբերությունները ճիշտ պահենք, մենք իրավունք չունենք Ռուսաստանի հետ միանալով՝ բոլորի հետ հարաբերությունները կտրենք։ Թող շատ ամրացնենք կապերը, բայց այնտեղ էլ մենք իրավունք չունենք մեր կապերը կրելու այն կողմերի հետ, իհարկե՝ գենդերային բաները վռնդելով մեր երկրից, և երբ ամբող աշխարհն ընդունի գենդերային օրենքները, աշխարհի վերջը դրանից է գալու։ Տեսեք Սոդոմ-գոմորը… Ինչո՞ւ Աստված այդ քաղաքներն ավերեց, գեյ բառը հենց գոմորից է բխում։ Երբ մարդը մարդու հետ այդպես է ապրում, աստվածային պատիժ է գլխին թափվում։ Բարձրաձայն ասում եմ՝ երբ մեր եկեղեցին հանկարծ երկու տղամարդու իրար հետ ամուսնացնի, այդ քահանային եկեղեցու մեջ պարտադիր կխփեմ, ու թող այդ ժամանակ տանեն նստեցնեն՝ հանուն աստվածային սիրո։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։