Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հարցով իրավապահներն են զբաղվում

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։ Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են։ Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է։ Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք։ Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը։ 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս