
Դավիթ Հարությունյանը նոր պաշտոն կստանա՞. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։
Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու…
Թե ով Գյուլումյանին կփոխարինի եվրադատարանում, դեռ հստակ չէ։ Մինչ Գևորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազ դառնալը չէր բացառվում, որ նա կարող է փոխարինել Գյուլումյանին, ինչն այժմ, ըստ էության, բացառվում է։ Հավանական նոր թեկնածուներից մեկը Դավիթ Հարությունյանն է։
Մանրամասները ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։